Երկուշաբթի, 27 Դեկտեմբերի 2010 14:12
Հայաստանում իջել են թանկարժեք մետաղների գները
ԱրմԻնֆո. ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալության կողմից իջեցվել են թանկարժեք մետաղների գները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին տեղեկացրել են Գործակալությունից, համաձայն 2010 թվականի դեկտեմբերի 27-ից 2011 թ.հունվարի 2-ը սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 16039.34 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ իջելով 0.04%, արծաթի գինը սահմանվել է 338.83 դրամ (անկումը կազմել է 0.06%), պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 19940.02 դրամ, ինչը 1.2% բարձր է նախորդ շաբաթվա ցուցանիշից, իսկ պալադիումի գինը` 8735.94 դրամ (աճելով 0.4%):
Նշենք, որ 2010 թվականի սկզբից ոսկու մեկ գրամի գինն աճել է 17.3%, արծաթի գինը` 56.6%, պլատինի գինը` 6.8%, պալադիումի գինը` 66.6%: