Երկուշաբթի, 27 Դեկտեմբերի 2010 15:23

Հասարակությանը ոչ թե կադրային զտումներ են հարկավոր, այլ քաղաքական պատվերի փոփոխություն


ԱրմԻնֆո. «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունից Հայաստանի Խորհրդարանի պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հարցազրույցը ԱրմԻնֆո գործակալությանը

Ի՞նչ կասեիք վերջին հրաժարականների ու նշանակումների իսկական պատճառների վերաբերյալ:


Բոլոր վերջին հրաժարականներն ու նշանակումներն էլ հարկավոր է դիտել հավաք կերպով, քանի որ բոլոր այդ գործընթացներն էլ ունեն մեկ ընդհանուր նպատակ: 2012-2013 թվականների Խորհրդարանական և հատկապես նախագահական ընտրությունների նախաշեմին նախագահ Սարգսյանը փորձում է ձևավորել մի այնպիսի թիմ, որը ՀՀԿ-ին թույլ կտար գերիշխող մեծամասնություն ունենալ Խորհրդարանում: Իսկ Խորհրդարանում ունենալով գերիշխող մեծամասնություն, Սարգսյանի համար անհամեմատ հեշտ կլինի նախագահական ընտրություններում հաղթելը: Իսկ ինչ վերաբերվում է Գագիկ Բեգլարյանի հրաժարականին, ապա այդ հարցը բավականին վաղուց էր դրված, քաղաքապետի կողմից դրսևորված բազմաթիվ ինքնակամությունների պատճառով, իսկ վերջին միջադեպն ընդամենը առիթ էր: Թե ինչ ձևով կարող է այս ամենը ներգործել հայ հասարակության սոցիալ-տնտեսական բաղադրիչի վրա, դժվարին հարց է, քանի որ Հայաստանում սոցիալական քաղաքականության վրա ազդում են մի շարք գործոններ: Հաշվի առնելով հայկական Խորհրդարանում օլիգարխիկ շրջաններին պատկանող պատգամավորների առկայությունը, ուրեմն, եթե կառավարությունը գնա իրական, և ոչ թե դեկլարատիվ ռեֆորմների, ապա նրանց կողմից հակադրությունն անխուսափելի է:

Ո՞ր ռեֆորմներն են այսօր տնտեսության համար առաջնային:

Այսօր մեր տնտեսությունն անպայման անհրաժեշտ է բերել ազատական, մրցակցային դաշտ, քանի որ ստվերային հատվածը գնալով միայն ուժեղանում է: Հարկերի հարաբերակցությունը ՀՆԱ-ին վերջին երկու տարում ավելանալու փոխարեն նվազում է, կազմելով 17.1 տոկոս: Իսկ հաջորդ տարի, ըստ հաշվարկների, կկազմի 17.3 տոկոս: Այս ամենը խոսում է այն մասին, խոշոր սեփականատերերն ավելի շատ են մտնում «ստվեր», քանի որ հարկային ընդհանուր բեռը Հայաստանում կազմում է ՀՆԱ մոտ 40 տոկոսը: Այսինքն, լավագույն տարբերակով, հարկերի հարաբերակցությունը ՀՆԱ-ին Հայաստանի տնտեսությունում պետք է կազմեր 40.1 տոկոս: Հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ պատճառներ, որոնց հետևանքով դա անհնար է և որոնք առկա են նաև ամբողջ աշխարհում, հարաբերակցությունը պետք է լիներ 25.1 տոկոսից ոչ ցածր, ներկայիս 17.1 տոկոսի փոխարեն: Իսկ այդ 8 տոկոսի տարբերությունը կազմում է գոյություն ունեցող ՀՆԱ մոտ կեսը, այսինքն, տնտեսության առնվազն կեսը գտնվում է «ստվերում»: Եթե տնտեսության ոլորտում իրականացվեր նորմալ քաղաքականություն, ապա պետությունը կկարողանար այդ հսկայական միջոցներով լուծել բազմաթիվ սոցիալական հարցեր, քանի որ ազգային անվտանգության հետ կապված բոլոր հարցերն էլ պարտադիր կերպով լուծվում են որպես անվիճելի և առաջնային հարցեր:

Իսկ չէ՞ որ այդ խնդիրները, սկզբունքայնորեն, կարող էին լուծել նաև նախկին նախարարները, որոնք պատասխանատու էին տնտեսության համար:

Վստահ եմ, որ այդ խնդիրը, վերևից եկող համապատասխան պատվերի առկայության դեպքում, լիովին կարող էին լուծել նաև նախկին նախարարները, որոնք հանդիսանում էին վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմակիցները: Սակայն, դրա փոխարեն, Ներսես Երիցյանն իր էկոնոմիկայի նախարար եղած ժամանակահատվածում զբաղվում էր բացարձակապես այլ բաներով, օրինակ, հեռուստաեթերի թվայնացման հարցերով, փորձում էր Խորհրդարանում անցկացնել «Հեռուստառադիոհաղորդակցության մասին» նոր օրենքը, որը նախատեսում էր հաճախականությունների նվազեցում: Նա պարզապես կատարում էր առաջադրանքներ, իսկ այժմ այդ առաջադրանքները կկատարեն նաև նոր նախարարները, հետևաբար, որակական առումով իշխանությունը չի փոփոխվել: Իսկ Երևանի նոր քաղաքապետի պարագայում քրեական իմիջը պարզապես կփոխարինվի հայրենակցականով և վերջ: Նածագահն այսօր փորձում է իրականացնել մի քաղաքականություն, որի շնորհիվ նա հեռու կմնա քրեական շրջաններից ու հեղինակություններից, իրեն շրջապատելով կրթված սուբյեկտներով: Սակայն քաղաքական պատվերի անփոփոխ մնալու պարագայում արդյունքը կմնա նույնը, և չի բխի հասարակության շահերից, նորից ու նորից արտահայտելով մի նեղ խմբի շահերը: Այսօր հասարակությանը պետք են ոչ թե կադրային զտումներ, այլ քաղաքական պատվերի գլոբալ փոփոխություն:

ՀՀԿ 20-ամյակին նվիրված միջոցառմանը, «Բարգավաճ Հայաստանի» հետ հարաբերությունների մասին, նախագահը հայտարարեց, որ նա վերջնագրեր երբեք չի ներկայացրել: Խոսո՞ւմ է արդյոք սա այն մասին, որ Հայաստանում առաջնային է դառնում նախագահական իշխանությունը, երկրորդ պլան հրելով առանձին գործարարների և քաղաքական գործիչների ամբիցիաները:

Նախագահն ամեն ինչ ասաց բաց տեքստով: Իսկ նրա պահանջները, ինչպես նաև վերջնագրերը, կարող են ընդունվել կամ չընդունվել: Բոլորովին բնական է, որ, պատրաստվելով 2013 թվականի նախագահական ընտրություններին, Սերժ Սարգսյանը ձգտում է իրեն տեսնել միայն այնպիսի մարդկանցով շրջապատված, որոնք նրա երկրորդ նախագահությունը կդարձնան ավելի հավանական: Այդ իմաստով նրան պետք չեն իրենց կուսակցական շահերը սպասարկող մարդիկ, նրան պետք է ուժեղ և միասնական թիմ: Իսկ եթե Բարգավաճ Հայաստանն ինչ-ինչ պատճառներուվ չտեղավորվի այդ տրամաբանության մեջ, ապա կունենա շատ լուրջ պրոբլեմներ: Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ Գագիկ Ծառուկյանի տրամաչափի գործարարն ու տնտեսական գործոնը կարող է հնարավորություն ունենալ իշանությանն ընդդիմադիր լինելու: Բոլորս էլ տեսանք, թե ինչ պատահեց, երբ «Սիլ» Կոնցեռնի ղեկավար Խաչատուր Սուքիասյանը կանգնեց ռադիկալ ընդդիմադիրների ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին, և գործը նրան հասավ, որ իշխանական մեքենայի ճնշման տակ ընկավ նաև նրա եղբայր Սարիբեկը: Այս ամենը հստակ ցույց է տալիս, որ նման իրավիճակում կարող է հայտնվել ցանկացած գործարար, եթե հանդգնի իշխանություններին լինել ընդդիմադիր, դա հատկապես վերաբերվում է Ծառուկյանին:

2010 թվականին Հայաստանը լքել է 70 հազար քաղաքացի: Պետք է ընդունել, որ այսօր կենսամակարդակը Հայաստանում անհամեմատ ավելի լավ է, քան 90-ականներին, սակայն, այնուամենայնիվ, արտահոսքը ոչ միայն չի նվազում, այլ ուժգնանում է: Ինչի՞ց են փախչում այսօր մեր քաղաքացիները:

Անձամբ ինձ համար դա 2010 թվականին ծագած պրոբլեմներից ամենակարևորն է: Սրանք Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալներն են, որոնք չեն կարող չանհանգստացնել հանրապետության ցանկացած քաղաքացու, մանավանդ եթե հաշվի առնենք, որ միգրացիոն այդ գործընթացներին է միացել նաև փոքր և միջին բիզնեսը, որն աստիճանաբար քոչում է դեպի հարևան Վրաստան: Սա խոսում է այն մասին, որ մենք կորցնում ենք այն մարդկանց, որոնք զարգացնում են պետության կառույցը, փոքր և միջին բիզնեսը: Մարդկանց, որոնք բառիս բուն իմաստով գործարարներ են, ի տարբերություն այն սուբյեկտների, որոնք օրենսդրական վերափոխումներ իրականացնելով դրա հիման վրա հետագայում ստանում երաշխավորված շահույթ: Մարդկանց, որոնք տարբերվում են խոշոր երաշխավորված մոնոպոլիաների սեփականատերերից և իրական պայքար են մղում մրցակցային դաշտում և հետևաբար, ավելի որակավորված են, քան այդ նույն մոնոպոլիստները:

Խոսենք պատճառներից …

Ինչպես մեր քաղաքացիների, այնպես էլ ՓՄՁ արտահոսքի հիմքում նույն պատճառներն են: Մեր երկիրը շատ հեռու է այն բանից, ինչը կոչվում է իրավական պետություն, իսկ ցանկացած մարդ ցանկանում է ապրել մի այնպիսի երկրում, որտեղ իր նկատմամբ գոնե նվազագույն արդարության կարելի է ակնկալել: Հայաստանը շատ հեռու է անգամ այդ նվազագույնից, իսկ հասարակությունն իր հույսերն արդեն չի կապում պայծառ ապագայի, ռեֆորմների հետ: Հասարակության կենսամակարդակի բարելավումը առաջնային խնդիր է, հաշվի առնելով, որ հիմնականում երկիրը լքում է հասարակության այն հատվածը, որն աշխատունակ է, ունի ձգտումներ, փորձում է իրացնել իր պրոֆեսիոնալ ունակությունները: Հետևաբար, չտեսնելով այդ ամենն իրացնելու ոչ մի հիմք, այդ մարդիկ պարզապես վեր են կենում և հեռանում: Հասարակությունը նաև սոցիալական արդարության պահանջ է զգում, ինչը Հայաստանում գտնվում է սարսափելի վիճակում, հաշվի առնելով հսկայական անդունդը հարուստների, հարստացողների, աղքատների և աղքատացողների միջև: Իսկ դա, բնական է, որ լուրջ վտանգ է Հայաստանի ազգային անվտանգությանը, ինչն իշխանությունը համառորեն չի տեսնում և չի էլ ցանկանում կանգնեցնել այդ գործընթացը: Մոնոպոլիստներն ունենալով 80-90% տեսակարար կշիռ վճարում են հարկերի միայն չնչին բաժինը հանրապետությունում, և լիովին բնական է, որ հարկային բեռի նման անհավասարաչափ բաշխման հետևանքով փոքր և միջին բիզնեսի սուբյեկտները, չկարողանալով տանել նման բեռնավորվածությունը, ինչպես նաև բյուրոկրատական քաշքշուկները, ամենաթողությունն ու կոռուպցիան, իրենց բիզնեսը տեղափոխում են այլ երկիր: Իսկ Վրաստանում մեր գործարարներին, որոնք արդեն կոփվել են հայրենական չինովնիկների հետ հարաբերություններում, բիզնեսի կայացման և զարգացման համար տրամադրվում են անհամեմատ ավելի լավ պայմաններ: Իր վերջին ելույթում նախագահը նշեց, որ Հայաստանն իր աչքի առջև ունի տնտեսության ազատականացման լավ օրինակներ: Կարծում եմ, որ դրանք չեն սահմանափակվում միայն Վրաստանով, քանի որ մենք ունենք նաև Բալթյան օրինակը: Մինչև Սահակաշվիլու իշխանության գալը Վրաստանի տնտեսության վիճակն անհամեմատ ավելի վատ էր, Հայաստանի ներկայիս իրավիճակի համեմատ, իսկ Վրաստանում տեղի ունեցած որակական փոփոխությունների մասին կարելի է դատել թեկուզ համեմատելով մեր ճանապարհները, մեր հարկառուներին, իրավապահ մարմիններին և դատական մարմիններին վրացականի հետ: Այսօր Վրաստանում ՓՄՁ համար գործնականում ստեղծված են իդեալական պայմաններ և լիովին բնական է, որ հայրենիքում ձախորդությունների և հալածանքների մեջ կոփված մեր ձեռներեցները հաջողությամբ են հաստատվում հարևան երկրում: Կարծում եմ, որ իշխանություններն արագորեն պետք է համապատասխան եզրակացություններ անեն, հակառակ դեպքում մենք բոլորս էլ կարող ենք շատ բան կորցնել, անկախ այն բանից` հարուստ ենք թե աղքատ:

Դավիթ Ստեփանյան


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
IBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանաIBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանա
Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գներըԻրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գները
Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBankԱնմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank
Համաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերըՀամաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերը
Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետՀայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետ
Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարարՀայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարար
Audi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ովAudi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ով
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ովՀամաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ով
ԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշովԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով
Հայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներումՀայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներում
Փաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասինՓաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասին
ՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքովՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքով
Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել "օդի հարկի" արտոնությունից, կստանան այդ իրավունքը
ՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծ
Նախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասինՆախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասին
Ռուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարիՌուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարի
Իդրամն ամփոփում է 2025 թվականըԻդրամն ամփոփում է 2025 թվականը
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ովՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ով
2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
Մտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանըՄտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններ
«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովինՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովին
Հայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամիՀայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամի
Հայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծըՀայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծը
Ռոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքերՌոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքեր
Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը 
Թրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքներըԹրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքները
Volkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ովVolkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ով
Հայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել էՀայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել է
Թրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համարԹրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համար
ԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբ
Հայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճըՀայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճը
Հայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրելՀայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրել
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ով
Տեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններումՏեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններում
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը
Մասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանաՄասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանա
Mercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ովMercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ով
Հայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունըՀայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունը
Զբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքներըԶբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքները
Հայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել էՀայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել է
Հայաստանում 2025 թվականին գնաճը 1,5%-ից հասել է 3,3%-ի՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնինՀայաստանում 2025 թվականին գնաճը 1,5%-ից հասել է 3,3%-ի՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնին
Համաշխարհային բանկի գործարար միջավայրի գնահատման նոր վարկանիշում Հայաստանը 37-րդ տեղն է զբաղեցրել՝ 101 երկրների շրջանումՀամաշխարհային բանկի գործարար միջավայրի գնահատման նոր վարկանիշում Հայաստանը 37-րդ տեղն է զբաղեցրել՝ 101 երկրների շրջանում
2025թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է  7,4%-ից մինչև 8,3%2025թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է  7,4%-ից մինչև 8,3%
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի տնտեսական դիվիդենտներըՀայաստանի էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի տնտեսական դիվիդենտները
ԵՏՀ խորհուրդը մաքսատուրքերի դրույքաչափեր է սահմանել արտաքին էլեկտրոնային առևտրի ապրանքների համարԵՏՀ խորհուրդը մաքսատուրքերի դրույքաչափեր է սահմանել արտաքին էլեկտրոնային առևտրի ապրանքների համար
Հայ փորձագետը բարձրացնում է TRIPP Route նախագծի իրականացման հետ կապված մի շարք հարցերՀայ փորձագետը բարձրացնում է TRIPP Route նախագծի իրականացման հետ կապված մի շարք հարցեր
ԱՊՀ էլեկտրաէներգետիկայի խորհուրդը մշակում է մինչեւ 2050 թվականը Համագործակցության վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման ռազմավարության նախագիծըԱՊՀ էլեկտրաէներգետիկայի խորհուրդը մշակում է մինչեւ 2050 թվականը Համագործակցության վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման ռազմավարության նախագիծը
Հայաստանի վարչապետի աշխատակազմի ծախսերը գերազանցում են Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների միագումար ծախսերը. Նարեկ ԿարապետյանՀայաստանի վարչապետի աշխատակազմի ծախսերը գերազանցում են Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների միագումար ծախսերը. Նարեկ Կարապետյան
Հայաստանի մայրաքաղաքում 1 մլրդ դոլար ընդհանուր գումարի 18 ներդրումային ծրագիր է իրականացվումՀայաստանի մայրաքաղաքում 1 մլրդ դոլար ընդհանուր գումարի 18 ներդրումային ծրագիր է իրականացվում
«ՀԿԵ» ընկերության 2025 թվականի ուղևորափոխադրումների տվյալները«ՀԿԵ» ընկերության 2025 թվականի ուղևորափոխադրումների տվյալները
Ադրբեջանը վառելիքի իր երրորդ խմբաքանակն ուղարկեց ՀայաստանԱդրբեջանը վառելիքի իր երրորդ խմբաքանակն ուղարկեց Հայաստան
Վրաստանից մանդարինի արտահանումը կտրուկ նվազել է 54%-ովՎրաստանից մանդարինի արտահանումը կտրուկ նվազել է 54%-ով
Հարավային Կովկասի առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմել է 22.1%Հարավային Կովկասի առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմել է 22.1%
Նավթի գները բարձրանում ենՆավթի գները բարձրանում են
Ֆլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքումՖլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքում
ՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտներըՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտները
Goldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլարGoldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլար
Ռուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծերՌուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծեր
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
14.01.2026
RUB4.840.01
USD380.33-0.50
EUR443.24-1.04
GBP511.62-1.32
CAD273.87-0.44
JPY23.97-0.01
CNY54.54-0.05
CHF474.82-2.17