Չորեքշաբթի, 29 Դեկտեմբերի 2010 13:00
ԻՆԵԿՈԲԱՆԿ՚-ը ստանում է 10 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում “BlueOrchard Finance” կազմակերպությունից
Արմինֆո. ՙԻՆԵԿՈԲԱՆԿ՚-ը վարկային համաձայնագիր է կնքել ՙBlueOrchard Finance SA՚ կազմակերպության հետ, որը միկրոֆինանսավորման ոլորտում ներդրումներ իրականացնող համաշխարհային կառույց է: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, վարկի գումարը կկազմի 10 մլն.դոլար:
ՙԻՆԵԿՈԲԱՆԿ՚-ը հետզհետե զարգացնում է իր գործունեությունը միկրոֆինանսավորման ոլորտում` ընդլայնելով իր համագործակցությունների շրջանակը: Սույն ոլորտում 2010թ-ի ընթացքում բանկը կնքել է միջազգային ռեսուրսների ներգրավման 8 նոր պայմանագիր` ընդհանուր 29 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ: Ռեսուրսները ուղղվելու են փոքր բիզնեսների ֆինանսավորմանը: Մեկ վարկի գումարը կկազմի մինչև 30 000 ԱՄՆ դոլար, ժամկետը` մինչև 3 տարի, տոկոսադրույքը` սկսած 14%-ից /մանրամասները` www.inecobank.am/: