Երեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2010 11:21

Արդշինինվոստբանկում սպասարկվող միջազգային դրամական փոխանցումների համակարգերին ավելացան ևս երկուսը


Արմինֆո. Արդշինինվեստբանկում սպասարկվող միջազգային դրամական փոխանցումների համակարգերի թիվը ավելացավ ևս երկուսով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է Արդշինինվեստբանկի մամուլի ծառայությունից, այսուհետ բանկի բոլոր 55 մասնաճյուղերի և գլխավոր գրասենյակի հաճախորդները հնարավորություն կունենան դրամական փոխանցումներ կատարել Coinstar և Blizko միջազգային համակարգերով:

Coinstar-ի և Blizko-ի ներդնումը հնարավորություն կտա Բանկի հաճախորդներին կատարել արագ դրամական փոխանցումներ ԱՄՆ դոլարով, ՌԴ ռուբլով և եվրոյով ամբողջ աշխարհով մեկ` ԱՄՆ, Եվրոպա և ԱՊՀ երկրներում տեղեկայված բազմաթիվ սպասարկման կետերի միջոցով:

Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով. ՙՆոր համակարգերի ներդրմամբ Արդշինինվեստբանկն ավելի ամրապնդեց իր դիրքերը Հայաստանի բանկային համակարգի միջազգային դրամական փոխանցումների ոլորտում: Մենք այն սակավաթիվ բանկերից ենք, որտեղ ներդրված են և հաջողությամբ գործում են այսքան մեծ թվով միջազգային դրամական փոխանցումների համակարգեր: Բացի փոխանցումների համակարգերից Արդշինինվեստբանկն այս ոլորտում համագործակցում է նաև ռուսական հեղինակավոր և հուսալի մի քանի բանկերի հետ՚:

Արդշինինվեստբանկը, հանդիսանալով Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկը դրամական փոխանցումների ոլորտում, ներկայումս փոխանցումներ է իրականացնում MoneyGram, Contact, Migom, Բիստրայա Պոչտա, Զլոտայա Կորոնա, IntelExpress, RIA միջազգային համակարգերով, և այս ոլորտում համագործակցում է ռուսական Սոցգորբանկի, Ֆորա բանկի և Սբերբանկի հետ:

Ժամանակակից տեխնոլոգիաները և փորձը բանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով և կանխիկ դրամով:

Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում:

Բանկն արժանացել է Moody's-ի Ba1 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության ("BFSR") “D-” վարկանիշին:

Բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ: