Երկուշաբթի, 10 Հունվարի 2011 14:38
Հայաստանի դրամական բազան նոյեմբերին ավելացել է 2.4 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական բազան 2010 թվականի նոյեմբերին կրճատվել է 2.4%, հունվար-նոյեմբերին` 0.6%, մինչև 455.2 մլրդ.դրամ կամ 1.2 մլրդ.դոլար: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված` ՀՀ ԿԲ տվյալներով, տարվա կտրվածքով Հայաստանի դրամական բազան կրճատվել է 2%: 
Դրամական բազայի կազմում բանկային համակարգից դուրս կանխիկ դրամական միջոցները նոյեմբերին ավելացել են 0.5%, տարվա կտրվածքով կազմելով 314.7 մլրդ.դրամ: 
Դրամական պարտադիր պահուստների տեսակարար կշիռը դրամական բազայի ընդհանուր ծավալներում կազմել է 13.6% կամ 62 մլրդ.դրամ, աճելով հաշվետու ամսում 0.2, իսկ տարվա կտրվածքով` մոտ 3 անգամ: Պարտադիր արտարժութային պահուստների բաժինը կազմել է դրամական ընդհանուր բազայի 16.6 կամ 75.6 մլրդ.դրամ, 2010 թվականի նոյեմբերին աճելով 13.5%, իսկ տարվա կտրվածքով` ավելի քան 2 անգամ:
Աղբյուրի տվյալներով, արտաքին պահուստների չափերը 2010 թվականի նոյեմբերին աճել են 1.5%, մինչև 446.6 մլրդ.դրամ (տարվա կտրվածքով անկումը կազմել է 20.4%): Ներքին ակտիվների չափերը 2010 թվականի նոյեմբերին աճել է 106.8%, 2010 թվականի դեկտեմբերի 1-ին կազմելով 8.6 մլրդ.դրամ: Ներքին ակտիվների կազմում կառավարության հանդեպ պահանջների գծով գրանցվել է 133.1 մլրդ.դրամի բացասական ցուցանիշ, նոյեմբերին աճելով 6.4%: Ներքին ակտիվների ընդհանուր ծավալներում բանկերի նկատմամբ պահանջների բաժինը կազմել է 56.9 մլրդ.դրամ նոյեմբերին աճելով 7.4%: Ներքին ակտիվների կազմում ՌԵՊՈ-պայմանագրերով գործարքների ծավալը նոյեմբերին կրճատվել է 16.3%, մինչև 5 մլրդ. դրամ: