Չորեքշաբթի, 12 Հունվարի 2011 14:08
ԱՊՊԱ պոլիսները Հայաստանում ձեռք է բերել 230 հազար հոգի կամ ավտոսեփականատերերի 60 տոկոսը
Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունները կնքել են ավելի քան 230 հազար ԱՊՊԱ պայմանագրեր: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է Ավտոապահովագրողների Բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը: Նրա կարծիքով, ապահովագրվածների թիվը կանցնի 80%-ից: Նա նկատել է, որ ԱՊՊԱ մասին Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 10 օրում ապահովագրվածների թիվն աճել է 20%-ով:
Բյուրոյի տնօրենը նկատել է, որ ԱՊՊԱ պոլիսի բացակայության համար տուգանումները ՀՀ Ոստիկանությունն սկսել է իրականացնել հունվարի 10-ից: