Չորեքշաբթի, 12 Հունվարի 2011 18:26
Մինչև 2011 թվականի փետրվարի ավարտը Յունիբանկը կգործարկի իր սեփական պրոցեսինգային կենտրոնը
Արմինֆո. Մինչև 2011 թվականի փետրվարի ավարտը Յունիբանկը կգործարկի իր սեփական պրոցեսինգային կենտրոնը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից, ներկայումս սեփական պրոցեսինգային կենտրոնն աշխատում է թեստային ռեժիմով, որի շրջանակներում բանկը ձեռնամուխ կլինի տարբեր կարգի Visa, այդ թվում նաև կոնսերժ ծառայությունով Visa Infinite քարտերի թողարկմանը:
Աղբյուրի համաձայն, նոր կենտրոնի գործարկումով հաճախորդին կառաջարկվի լոյալության հատուկ ծրագիր, որի շնորհիվ քարտապանները կարղ են բոնուսներ կուտակել գնումներ կատարելիս և արտոնություններ ստանալ գործընկերժընկերություններից: Դրանով հաճախորդը հաճախորդը, բոնուսների հաշվին, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելիս, կստանա իր ծախսերը կրճատելու հնարավորություն: Բացի այդ, Յունիբանկը նախատեսում է նաև վարկերի տոկոսադրույքների իջեցում:
Ըստ վերջին տվյալների, Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմում է 63 հազար, որոնց մեջ 51 հազարը կազմում են Visa միջազգային քարտերը: