Հինգշաբթի, 13 Հունվարի 2011 18:50
Նաիրի Ինշուրանս՚ ապահովագրական ընկերության ԱՊՊԱ գծով ապահովագրական պրեմիաները կազմել են 927 մլն.դրամ
Արմինֆո. ՙՆաիրի Ինշուրանս՚ ապահովագրական ընկերության ԱՊՊԱ գծով ապահովագրական պրեմիաները կազմել են 927 մլն.դրամ, իսկ կնքված ապահովագրական պայմանագրերի քանակը` 30 հազար:: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ընկերության մամուլի ծառայությունից:
Ընկերության տվյալներով, ԱՊՊԱ պորտֆելում կորպորատիվ հաճախորդների բաժինը կազմել է մոտ 20%: Ընկերության ապահովագրական պորտֆելում կորպորատիվ և ֆիզիկական հաճախորդների հարաբերակցությունը փոփոխվել է վերջիններիս օգտին, ինչն ընկերության մասնագետները համարում են լուրջ ձեռքբերում: Պորտֆելի դիվերսիֆիկացիայի գործում ընկերության մասնագետները կարևոր տեղ են հատկացնում գովազդային քաղաքականությանը, ինչը քաղաքացիների շրջանում ընկերությանը ներկայացրել է որպես լուրջ և հուսալի ապահովագրողի:
Հայաստանում ապահովագրական գործի հետագա զարգացումը ՙՆաիրի Ինշուրանսի՚ տնօրեն Գոռ Խաչատրյանը կապում է ապահովագրական այլ տեսակների զարգացման հետ: ՙՄիայն պարտադիր տեսակների զարգացումը կարող է խեղաթյուրել ապահովագրական բիզնեսի էությունը, ապահովագրությունը ներկայացնելով մյիայն սոցիալական ինստիտուտի կարգավիճակով, քանի որ այս ոլորտի կայացումն ու զարգացումը զարգացած երկրներում կայացել է սոցիալական և ոչ թե բիզնես բաղադրիչի միջոցով՚:
Մեկնաբանելով առաջիկայում պետության կողմից ԱՊՊԱ սակագների իջեցման հնարավորությունը, Գ.Խաչատրյանը նշել է, որ այդ հատվածի վնասաբերությունը կհասնի նախկինում նշված 75-80%-ին, ինչն էլ բացառում է սակագների իջեցման հնարավորությունը: Ցանկացած դեպքում, սակագները դեպի իջեցման կողմը ճշգրտել պետք չէ, քանի որ չձևավորված ապահովագրական մշակույթ ունեցող երկրում դա կարող է ունենալ հակառակ էֆֆեկտ` նպաստելով ապահովագրողների նկատմաբ անվստահության աճին: Նրա կարծիքով, ամենաարդյունավետ որոշումը կարող է լինել գույքային վնասների սահմանի մեծացումը:
Նա նշել է, որ բազմաթիվ ավտոսիրողներ դժվարությամբ են տարբերում ԱՊՊԱ-ն կամավոր ԿԱՍԿՈ-ից, ինչը դժվարացնում է ԿԱՍԿՈ պոլիսների վաճառքը: Բացի այդ, շատ ապահովադիրներ, նշում է ապահովագրողը, բավականաչափ ֆինանսներ չունեն միանգամից երկու պոլիսներ` ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ, գնելու համար, գերապատվությունը տալով պարտադիրին: