Հինգշաբթի, 13 Հունվարի 2011 18:52
Բյուրոն ապահովագրողներին արգելել է ԱՊՊԱ պոլիսները վաճառելիս զեղջային համակարգերի կիրառումը
Արմինֆո. ՙՀայաստանի Ապահովագրողների Բյուրո՚-ն ապահովագրողներին արգելել է ԱՊՊԱ պոլիսները վաճառելիս զեղջային համակարգերի կիրառումը: Այկս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ հարցազրույցում նշել է Բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը: Նա նշել է, որ պարտադիր ապահովագրության մեկնարկից սկսած Բյուրոն նկատել է մի քանի նման դեպքեր և խախտողներին պարտադրել է հրաժարվել զեղչային ծրագրերից: Ապահովագրական ընկերությունների կողմից ԱՊՊԱ գծով զեղչեր տրամադրելու հետ կապված ցանկացած խախտման դեպքում կկիրառվեն պատժամիջոցներ, համաձայն Բյուրոյի կողմից սահմանված կանոնների: