Ուրբաթ, 14 Հունվարի 2011 11:18
Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի իրավաբանական անձ հաճախորդներն այժմ կարող են փոխանցումներ իրականացնել Չիանական յուանով
Արմինֆո. Բանկի ներկա և ապագա իրավաբանական անձ հաճախորդները, որոնք ներգրավված են Չինաստանի հետ առևտրային բիզնես գործառույթներում, այժմ դեպի Մայրցամաքային Չինաստան իրենց փոխանցումներն ու արտաքին առևտրի վճարումները կարող են իրականացնել Չինական յուանով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Բանկի մամուլի ծառայությունից, նման հնարավորությունն առաջացել է վերջերս, Չինաստանի Ժողովրդական Բանկի իրականացրած փոփոխությունների արդյունքում: Նոր ծառայությունը շահեկան է կազմակերպությունների համար, քանի որ այն հնարավորություն է ընձեռում վճարումներ իրականացնել առանց արտարժույթի փոխանակման լրացուցիչ ծախսերի, ստանալ փոխանցումներ Չինական յուանով և ազատորեն փոխանակել այն այլ արժույթների:
ՙԸստ Ազգային Վիճակագրական Ծառայության տվյալների, Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալների ցուցանիշով Չինաստանը գրավում է երկրորդ տեղը: Էյչ-Էս-Բի-Սի-ի մասնագետների իրականացրած հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Չինաստանը գլխավորում է այն երկրների ցանկը, որոնց հետ մեր հաճախորդները առևտրային գործառնություններ են իրականացնում: Չինական յուանով փոխանցումների ծառայության հայաստանյան շուկա ներմուծումը լիովին համահունչ է միջազգային բիզնեսի համար Հայաստանում լավագույն բանկը լինելու մեր ռազմավարությանը հետ: Այն նաև Էյչ-Էս-Բի-Սի-ի հաճախորդների համար դյուրին է դարձնում Չինաստանի հետ առևտրային բիզնես վարելու գործընթացը՚,- ասել է Ասթրիդ Քլիֆֆորդը, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրենը:
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ