Երկուշաբթի, 17 Հունվարի 2011 11:19
Արդշինինվեստբանկը պատրաստվում է շուկա դուրս բերել նոր քոբրենդինգային քարտային պրոդուկտ, NUR բոնուսային ծրագրի հետ համատեղ
Արմինֆո. Արդշինինվեստբանկն առաջիկայում շուկա դուրս կբերի նոր քոբրենդինգային քարտային պրոդուկտ, հաշվարկա-բոնուսային NUR քարտը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է Արդշինինվեստբանկի վճարային քարտերով ծառայությունների զարգացման Վարչության ղեկավար Դավիթ Մարգարյանը, դրանք կլինեն MasterCard միջազգային վճարային համակարգի դեբետային քարտեր, որոնք կապված են NUR տեղական բոնուսային ծրագրի:
Նրա խոսքերով, գործարքներ կատարելիս NUR քարտի քարտապաններն ապրանքներ գնելիս կամ ծառայություններից օգտվելիս ինչպես բանկի, այնպես էլ գործընկեր-խանութնփրի կողմից կուտակում են ստանում են բոնուսներ:
Դ.Մարգարյանը տեղեկացրել է, որ 2010 թվականին բանկի կողմից թողարկվել է 19200 քարտ, որոնցից 70%-ը կազմում են աշխատավարձային նախագծերը, որոնց մեծ մասը հիմնված է տեղական ArCa քարտերի վրա: Աշխատավարձային սխեմաները ենթադրում են միկրո-վարկային մանրածախի զարգացում, ինչի հետևանքով քարտային պրոդուկտների պորտֆելը մեկ տարում ավելացել է 300%, նշել է նա: