Երկուշաբթի, 17 Հունվարի 2011 16:07
Հայաստանում ոսկու գինն աճում է, իսկ արծաթի գինը` իջնում
ԱրմԻնֆո. ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալության կողմից սահմանվել են թանկարժեք մետաղների նոր գներ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Գործակալությունից, համաձայն 2011 թվականի հունվարի 17-23-ը սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 16115.87 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ աճելով 0.2%, պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 20876.63 դրամ, ինչը 3% բարձր է նախորդ շաբաթվա ցուցանիշից,պալադիումի գինը` 9237.19 դրամ`աճելով 3.2%, իսկ արծաթի գինը` 341.56 դրամ իջնելով 0.3%):