Երեքշաբթի, 18 Հունվարի 2011 10:50
2010 թվականին Հայբիզնեսբանկը վարկային պորտֆելը հասցրել է 76.8 մլրդ.դրամի
Արմինֆո. 2010 թվականին Հայբիզնեսբանկը վարկային պորտֆելը մեծացրել է 17 մլրդ.դրամով և հասցրել 76.8 մլրդ.դրամի: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Հայբիզնեսբանկի մամուլի ծառայությունից, դրանով բանկն ապահովել է ակտիվների 118 մլրդ.դրամի աճ:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 17.881 մլրդ.դրամ, ապահվելով տարեկան 1.7 մլրդ.դրամի աճ: Կանոնադրական կապիտալը կազմել է 13.450 մլրդ.դրամ: Մաքուր շահույթը կազմել է 4.2 մլրդ.դրամ, ինչը 1.7 մլրդ.դրամով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Բանկի պարտավորությունները տարեվերջին անցել են 100 մլրդ.դրամից, ապահովելով տարեկան 22.8 մլրդ.դրամի աճ: Պարտավորությունների կազմում ժամկետային վարկերը կազմել են 37.8 մլրդ.դրամ, աճելով տարեկան 14.8 մլրդ.դրամով: