Երեքշաբթի, 18 Հունվարի 2011 17:07
Յունիստրիմ՚ դրամական փոխանցումների միջազգային համակարգի հայաստանյան շրջանառությունը 2010 թվականին կազմել 596,7 մլն ԱՄՆ դոլար:
Արմինֆո. ՙՅունիստրիմ՚ դրամական փոխանցումների միջազգային համակարգի հայաստանյան շրջանառությունը 2010 թվականին անցած տարվա համեմատ աճել է 8,3%-ով եւ կազմել 596,7 մլն ԱՄՆ դոլար:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվլ է Յունիբանկի մամուլի ծառայությունից, փոխանցումների քանակը հաշվետու տարում կազմել է 747 774` աճելով 5,1%-ով:
Աղբյուրի համաձայն, 2010 թվականին նշանակալիորեն` 33%-ով աճել է Հայաստանից կատարվող դրամական փոխանցումների ծավալը, կազմելով 74,7 մլն դոլար: Դեպի Հայաստան կատարված փոխանցումների ծավալը կազմել է 522 մլն դոլար` 2009թ.-ի ցուցանիշի նկատմամբ ավելանալով 5,5%-ով: Աճ է արձանագրվել նաեւ քանակային առումով. դեպի դուրս կատարված փոխանցումների քանակն աճել է 16,4%-ով, իսկ դեպի Հայաստան կատարված փոխանցումների քանակը` 4,4%-ով, կազմելով, կամապատասխանաբար, 47 682 եւ 701 092: Մեկ փոխանցման միջին գումարը կազմել է 797 դոլար:
Ի դեպ, շրջանառության կայուն աճի եւ փոխանցումների քանակի ավելացման շնորհիվ ՙՅունիստրիմ՚ համակարգը պահպանում է առաջատարի դիրքը, հանդիսանալով դրամական փոխանցումների ամենապահանջված համակարգը Հայաստանում: Համակարգը հաճախորդների համար հարմար եւ շահավետ է իր ցածր սակագներով, գործընթացի պարզությամբ եւ լայն աշխարհագրությամբ` ավելի քան 190 հազար սպասարկման կետ աշխարհի 95 երկրներում: Դրամական փոխանցման համար չի պահանջվում բանկային հաշվի բացում, փոխանցումը ստացող կողմը ոչ մի ծախս չի կատարում:
Նշենք, որ Հայաստանում ՙՅունիստրիմ՚ համակարգով փոխանցումներ իրականացվում են Յունիբանկի բոլոր գործող 34 մասնաճյուղերում: