Երեքշաբթի, 18 Հունվարի 2011 17:08
Հայ ապահովագրողներն օրական կնքում են մոտ 10 հազար ԱՊՊԱ պայմանագիր
Արմինֆո. ԱՊՊԱ մասին օրենք ուժի մեջ մտնելու օրվանից սկսած հայ ապահովագրողներն օրական կնքում են մոտ 7-10 հազար պայմանագիր: Այս մասին այսօր ՀՀ Կենտրոնական բանկում հաղորդել է ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի և ֆինանսական կայունության քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Վահե Վարդանյանը: Նրա խոսքերով, ըստ վերջին տվյալների, Հայաստանում արդեն ապահովագրվել է 265 հազար ավտոմեքենա կամ Հայաստանի տարածքում շահագործվող ամտոմեքենաների 65%-ը: Այս թիվը, ԿԲ ներկայացուցչի խոսքերով, մինչև հունվարի վերջը կհասնի 80-85%-ի:
Նշված ժամանակահատվածում գրանցվել է ավելի քան 1200 հեռախոսային դիմում, որոնցից գրավոր ձևակերպվել է 350-ը: 120 դեպքերում կողմերը փոխադարձ համաձայնության են եկել միանգամից, տեղում, լրացնելով համաձայնագիր: Մնացած դեպքերով փորձագիտական գործընթացները շարունակվում են: Ընդհանուր առմամբ, ԱՊՊԱ ներդրման գործընթացը ԿԲ համարում է բավարար: