Չորեքշաբթի, 19 Հունվարի 2011 11:50
Արտարժութային վարկերի ավելի քան 54 տոկոսը տրամադրվել է արդյունաբերության և առևտրի ոլորտներում
Արմինֆո. 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը կազմել է 846 մլրդ.դրամ կամ 2.4 մլրդ.դոլար: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, տարվա կտրվածքով այս ցուցանիշը աճել է 26%, իսկ հունվար-նոյեմբեր ամիսներին` 21%, իսկ միայն նոյեմբերին` 2.8%: Վարկավորման ընդհանուր ծավալներում դրամային վարկերի բաժինը կազմել է 43% կամ 361 մլրդ.դրամ ¥1 մլրդ.դոլար¤, իսկ արտարժութային վարկերի բաժինը` ավելի քան 57% կամ 485 մլրդ.դրամ ¥1.4 մլն.դոլար¤: Ի դեպ, դրամային ավանդները տարվա կտրվածքով աճել են 12.6%, իսկ արտարժութային ավանդները` 37.5%:
Մեծ մասը` 22.5%, կազմել է արդյունաբերության ոլորտի`190.4 մլրդ.դրամ ռեզիդենտների բաժինը, որտեղ դրամային վարկերը կազմել են 47.3 մլրդ.դրամ, իսկ արտարժութային վարկերը` 143.1 մլրդ.դրամ: Առևտրի ոլորտի բաժինը կազմել է 21.6% կամ 182.8 մլրդ.դրամ, որտեղ դրամային վարկերը կազմել են 62.2 մլրդ.դրամ, իսկ արտարժութային վարկերը` 120.6 մլրդ.դրամ: Արտարժութային վարկերի ավելի քան 54%-ը կազմել են արդյունաբերության հատվածին և առևտրի ոլորտին տրամադրված վարկերը:
Վարկերի ընդհանուր ծավալներում սպառողական վարկերի բաժինը կազմել է 18.3% կամ 154.7 մլրդ.դրամ, որտեղ դրամային վարկերը կազմել են 137.1 մլրդ.դրամ, իսկ արտարժութային վարկերը` 17.6 մլրդ.դրամ: Հիպոթեկային վարկերի բաժինը կազմել է 5.6% կամ 86.2 մլրդ.դրամ, որտեղ դրամային վարկերը կազմել են 52.7 մլրդ.դրամ, իսկ արտարժութային վարկերը` 33.5 մլրդ.դրամ:
Շինարարության ոլորտում ռեզիդենտների բաժինը կազմել է 8.3% կամ մոտ 71 մլրդ.դրամ, որտեղ դրամային վարկերը կազմել են 18.4 մլրդ.դրամ, իսկ արտարժութային վարկերը` 52.4 մլրդ.դրամ: Գյուղատնտեսության ոլորտում ռեզիդենտների բաժինը կազմել է 5.7% կամ 48.6 մլրդ.դրամ, որտեղ դրամային վարկերը կազմել են մոտ 7 մլրդ.դրամ, իսկ արտարժութային վարկերը` 41.7 մլրդ.դրամ: Ծառայությունների ոլորտում ոլորտում ռեզիդենտների բաժինը կազմել է 4.6% կամ մոտ 38.6 մլրդ.դրամ, որտեղ դրամային վարկերը կազմել են 13.6 մլրդ.դրամ, իսկ արտարժութային վարկերը` 25 մլրդ.դրամ: Տրանսպորտի և կապի ոլորտում ռեզիդենտների բաժինը կազմել է 3% կամ մոտ 25.6 մլրդ. դրամ, որտեղ դրամային վարկերը կազմել են 9 մլրդ.դրամ, իսկ արտարժութային վարկերը` 16.7 մլրդ.դրամ: