Հինգշաբթի, 20 Հունվարի 2011 18:37
Բնակարան երիտասարդներին՚ ՈՒՎԿ վարկային պորտֆելը 2010 թվականին պետական նպատակային ծրագրի սահմաններում կազմել է 4.8 մլն.դոլար
Արմինֆո.  ՙԲնակարան երիտասարդներին՚ ՈՒՎԿ վարկային պորտֆելը 2010 թվականին պետական նպատակային ծրագրի սահմաններում կազմել է 1.75 մլրդ.դրամ կամ 4.8 մլն.դոլար: Ինչպես կառավարության այսօրվա նիստում տեղեկացրել է ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, անցյալ տարի երիտասարդ ընտանիքներին տրամադրվել է 223 հիպոթեկային վարկեր, իսկ 2011 թվականին նախատեսվում է տրամադրել 300: Կառավարության այսօրվա որոշմամբ, 2011 թվականի առաջին եռամսյակի համար տոկոսարույքների սուբսիդավորմանը հատկացվել է 20 մլն.դրամ: 2010 թվականին այդ ցուցանիշը կազմել էր 34.7 մլն.դրամ: