Ուրբաթ, 21 Հունվարի 2011 18:28

ՀՀ ԿԲ գրանցել է Անելիք Բանկի ՙՍևան՚ մասնաճյուղը


Արմինֆո. Այսօր, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ գրանցվել է ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ ՙՍևան՚ մասնաճյուղը:

Նշենք, որ Անելիք Բանկի մասնաճյուղերի ցանցը 2010 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմված էր 10 մասնաճյուղից, որոնցից 5-ը գտնվում է մայրաքաղաքում: Հիշեցնենք, որ 2009 թվականից լիբանանյան Credit Bank բանկը ձեռք է բերել Անելիք Բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը: