Ուրբաթ, 21 Հունվարի 2011 18:48
Զարգացման Հայկական Բանկը բացել է նոր մասնաճյուղ
Արմինֆո. 2011թ հունվարի 21-ին, ժամը 1600-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղիէ ունեցել ՙԶարգացման Հայկական Բանկ՚ բաց բաժնետիրական ընկերության ՙՎանաձոր՚ մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Բանկի մամուլի ծառայությոինց, Զարգացման Հայկական Բանկի ՙՎանաձոր՚ մասնաճյուղը իր հաճախորդներին առաջարկում է միջազգային բանկային ծառայությունների լայն տեսականի:
Ի դեպ, 2010 թվականի հոկտեմբեր 1-ի դրությամբ Զարգացման Հայկական Բանկն ուներ 2 մասնաճյուղ մայրաքաղաքում: Բանկն ումի 75 բաժնետեր, որոնցից մաժորիտար բաժնետեր են հանդիսանում Ռուբեն Հայրապետյանը` 19.98%, Արայիկ Մեխակյանը` 16.88%, Գրիգոր Թերմենջյանը ԱՄՆ` 16.3%: