Ուրբաթ, 21 Հունվարի 2011 19:26
Չնայած Հայաստանի տնտեսության դեդոլարիզացիային ուղղված կոշտ միջոցառումներին, արտարժութային վարկերի էական առավելությունը պահպանվում է
Արմինֆո. Չնայած 2010 թվականի սկզբին ՀՀ Կառավարության և Կենտրոնական բանկի կողմից սկսած Հայաստանի տնտեսության դեդոլարիզացիային ուղղված կոշտ միջոցառումներին, բանկերի պորտֆելներում արտարժութային վարկերի էական առավելությունը պահպանվում է:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, տնտեսության վարկավորման ընդհանուր ծավալներում, չնայած դոլարիզացիայի տեմպերի նվազման շարունակականությանը, արտարժութային վարկերի առավելությունը հիմնականւմ պահպանվում է բանկերի կողմից արտասահմանից միջոցների ներգրավման և ՀՀ ԿԲ թղթակցային հաշիվների վրա գոյություն ունեցող արտարժութային ավելցուկի հաշվին: 2010 թվականի դեկտեմբերին Հայաստանի տնտեսության դոլարիզացիայի մակարդակը, նոյեմբերի համեմատ իջել է 0.6%, ինչը պայմանավորված է եղել դրամային ավանդների 5% և արտարժութային ավանդների 4% աճով: Դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրամային ավանդներն աճել են 23.7%, իսկ արտարժութային ավանդները` 2.7%, ինչի շնորհիվ էլ դոլարիզացիայի մակարդակն իջել է 4.6%:
Մինչ այդ ԿԲ տեղեկացրել էր, որ Հայաստանի տնտեսության դոլարիզացիայի մակարդակն անցյալ տարվա նոյեմբերին իջել է 3%: Դրամային ավանդների ծավալը նոյեմբերին աճել է 3.8%, իսկ արտարժութային ավանդները` 1.6%: Ընդ որում, արտարժութային ավանդներն աճել են 0.8%:
Երկրորդ եռամսյակի ավարտին Հայաստանի տնտեսության դոլարիզացիայի մակարդակը կազմել է 45.3%, առաջին եռամսյակի համեմատ նվազելով 11%, իսկ տարվա կտրվածքով աճելով 6%: Դրամային ավանդները երկրորդ եռամսյակում, տարվա կտրվածքով աճել են 15.2%, արտարժութային ավանդները`25.8%, իսկ տնտեսության վարկավորման ծավալները` 22.1%: