Ուրբաթ, 21 Հունվարի 2011 19:27
Կարճաժամկետ պետպարտատոմսերի եկամտաբերությունն իջել է մինչև 9.1%, իսկ ՌԵՊՈ-պայմանագրերով աճել մինչև 7.6%
Արմինֆո. Պետակամ պարտատոմսերի առաջնային շուկայում, վերաֆգինանսավրման տոկոսադրույքի անփոփոխ լինելու պայմաններում, դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ գրանցվել է եկամտաբերության անկում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, մեկ տարի շրջանառությամբ պետպարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը իջել է 1.2 տոկոսային կետով, մինչև 9.1%: ՌԵՊՈ-պայմանագրերի շուկայում դեկտեմբերին միջին տոկոսադրույքը աճել է 0.5 տոկոսային կետով, մինչև 7.6%:
ՀՀ ԿԲ տվյալներով, արժութային շուկայում դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 1.33%, մինչև 360.73 դր/դոլար, իսկ եվրոյի նկատմամբ արժեզրկվել 3.72%, մինչև 490.73 դր/եվրո:
Նշենք, որ ՀՀ Կենտրոնական բանկը հունվարի 11-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ`7.25%, իսկ լոմբարդային ՌԵՊՈ և ներգրավված ավանդնրի տոկոսադրույքները սահմանել համապատասխանաբար` 10.25% և 4.25% մակարդակների վրա: