Երկուշաբթի, 24 Հունվարի 2011 10:48
2010 թվականին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հաճախորդներից ներգրավված միջոցների հաշվին 48.3% ավելացրել է պարտավորությունները
Արմինֆո. 2010 թվականին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ընթացիկ պարտավորությունների զգալի աճի, այդ թվում նաև մաքսային վճարների սպասարկման հաշվին 48.3% ավելացրել է պարտավորությունները, 35.5 մլրդ.դրամից մինչև 52.7 մլրդ.դրամ: Բանկի ընդհանուր պարտավորությունների կազմում տարեկան 20.2%, մինչև 7.5 մլրդ.դրամի անկում է արձանագրվել բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ունեցած պարտավորություններով:
Բանկի ակտիվները 2010 թվականին աճել են 44.6%, մինչև 62.9 մլրդ.դրամ` բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ պահանջների, վարկերի և այլ փոխհատուցումների, կանխիկ դրամական միջոցների և բանկերում թղթակցային հաշիվների ¥նոստրո¤ հաշվին: Մասնավորապես, բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ պահանջների ծավալը 2010 թվականին աճել է ավելի քան 2 անգամ, մինչև 10.3 մլրդ.դրամ, վարկերի և այլ փոխհատուցումների գծով` 57.1%, մինչև 25.3 մլրդ.դրամ, կանխիկ դրամական միջոցների և բանկերում թղթակցային հաշիվների նոստրո հաշվին` 22.7%, մինչև 20 մլրդ.դրամ:
2010 թվականին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ընդհանուր կապիտալը համալրել է 30.4%, մինչև 10.3 մլրդ.դրամ` կանոնադրական կապիտալի մոտ 17% համալրման 1 մլրդ.դրամով մինչև 7.1 մլրդ.դրամ և կուտակված շահույթի մոտ 2 անգամ, մինչև 2.7 մլրդ.դրամ, ավելացման հաշվին:
Բանկի մաքուր շահույթը 2010 թվականի արդյունքներով կազմել է 1.3 մլրդ.դրամ, տարեկան ավելի քան եռակի աճով, ընդ որում, միայն չորրորդ եռամսյակում ապահովվել է 311.4 մլրդ.դրամի մաքուր շահույթ 2009 թվականի նույն ժամանակահատվածի բացասական ցուցանիշի համեմատ: