Չորեքշաբթի, 12 Հունվարի 2011 19:22
Ռոսգոսստրախ Արմենիա՚-ն իրականացրել է ԱՊՊԱ գծով առաջին ապահովագրական հատուցումները, 9 մլն.դրամ գումարով 
Արմինֆո.  ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունն այսօր իրականացրել է ԱՊՊԱ գծով առաջին ապահովագրական հատուցումները, 9 մլն.դրամ գումարով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ընկերության մամուլի ծառայությունից: Տարեսկզբից սկսած ընկերությունն արձանագրել է 234 ապահովագրական պատահար, իսկ առաջին պատահարը գրանցվել է հունվարի 1-ին:
Ընկերության տվյալներով, ԱՃՊ տուժածների մեծ մասը գերադասել են փոխհատուցումը ստանալ կանխիկ դրամով: Ապահովագրված 5 ավտոմեքենաներ արդեն ուղարկվել են վերանորոգման, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և վերանորոգման այն կետերում, որոնց հետ ընկերությունն ունի պայմանագրեր:
Ընկերությունում տեղեկացրել են, որ ԱՃՊ վերաբերյալ ամենաշատ զանգերը տեղի են ունեցել հունվարի 1-11-ը ընկած ժամանակահատվածում: