Երկուշաբթի, 24 Հունվարի 2011 16:47
ACBA-Credit Agricole Bank-ը 2010 թվականին շահույթի հաշվին 4.2 մլրդ.դրամով մեծացրել է ընդհանուր կապիտալը
Արմինֆո. Ակտիվների չափերով խոշորագույն` ACBA-Credit Agricole Bank-ը 2010 թվականին շահույթի հաշվին ընդհանուր կապիտալը մեծացրել է 4.2 մլրդ. դրամով կամ 12%-ով, մինչև 39.4 մլրդ.դրամ: Ինչպես տեղեկացնում են ԱրմԻնֆո գործակալության վերլուծաբանները, ավանդաբար, բանկն իր կապիտալը մեծացնում է շահույթի հաշվին:
Ըստ բանկի ֆինանսական հաշվետվությունների, ընդհանուր կապիտալի կազմում կուտակված շահույթի բաժինը կազմում է 43.4% կամ 17.1 մլրդ.դրամ, իսկ կանոնադրական կապիտալի բաժինը` 37.1% կամ 14.6 մլրչդ.դրամ: Տարվա կտրվածքով կուտակված շահույթն աճել է 32.6%, կանոնադրական կապիտալի չի փոփոխվել: 2010 թվականը բանկը եզրափակել է 4.2 մլրդ.դրամ մաքուր շահույթով:
ACBA-Credit Agricole Bank-ի ընդհանուր պարտավորությունները 2010 թվականին աճել են 2.5%, մինչև 128.8 մլրդ.դրամ, հիմնականում հաճախորդների հանդեպ 13.7%, մինչև 52.2 մլրդ.դրամ, պարտավորությունների աճի հաշվին, բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ պարտավորությունների 4.1%, մինչև 75.3 մլրդ.դրամ անկման հաշվին:
ACBA-Credit Agricole Bank-ի ակտիվները 2010 թվականին աճել են 4.5%, մինչև 168.2 մլրդ.դրամ, հիմնականում վարկային ներդրումների և այլ տեղաբաշխումների հաշվին`10.2%, մինչև 99.3 մլրդ.դրամ, բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ պարտավորույթունների հաշվին` մոտ 2 անգամ, մինչև 27.5 մլրդ.դրամ, վաճառքի համար մատչելի ակտիվների հաշվին` մոտ 2 անգամ, մինչև 19.5 մլրդ.դրամ: