Երկուշաբթի, 24 Հունվարի 2011 18:25
Հայաստանում իջել է ոսկու գինը
ԱրմԻնֆո. ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալության կողմից սահմանվել են թանկարժեք մետաղների նոր գներ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Գործակալությունից, համաձայն 2011 թվականի հունվարի 24-30-ը սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 16062.29 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ նվազելով 0.3%, իսկ արծաթի գինը` 341.06 դրամ իջնելով 2%) պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 19694.87 դրամ, ինչը 3% բարձր է նախորդ շաբաթվա ցուցանիշից, պալադիումի գինը` 9537.44 դրամ`աճելով 3.2%:
Նշենք, որ տարեսկզբից ոսկու մեկ գրամի բացթողման գինն աճել է 0.1%, աչծաթի գինը` 1.1%, պլատինի գինը` 7.8%, պալադիումի գինը`` 9.2%: