Երկուշաբթի, 24 Հունվարի 2011 18:42
ՀՀ Ֆինանսների նախարարությունը 2011 թ. համար կանխատեսում է 5-5.5% ինֆլյացիա
Արմինֆո. 2011 թվականին Հայաստանում ինֆլյացիան կկազմի 5-5.5%: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման կանխատեսումներ է արել ՀՀ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Նախորդ տարվա բարձր ինֆլյացիան նախարարը բացատրել է առաջարկի միագումար ծավալների կտրուկ կրճատումով: ՙԻնֆլյացիայի դեմ պայքարում դա դժվարություններ է ստեղծում, քանի որ Կենտրոնական բանկի և Ֆինանսների նախարարության գործիքներն ուղղված էին պահանջարկի միագումար ծավալների ավելցուկի դեմ պայքարին՚,-նշել է նա:
Վ.Գաբրիելյանի խոսքերով, միագումար պահանջարկի խթանման, և հետևաբար, ինֆլյացիոն ռիսկերի զսպման լրացուցիչ գործիք կարղ հանդիսանալ բյուջեի դֆիցիտի շարունակական կրճատումը, որ իմակարդակը 2013 թվականին կկազմի, ըստ նախարարության ծրագրի, 3%-ից ցածր:
Որոշ փորձագետների գնահատականերով, Հայաստանում ինֆլյացիայի իրական մակարդակն ավելի բարձր է: Այսպես, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի գնահատմամբ ներքին սոցիալ-տնտեսական իրավիճակը Հայաստանում, անբարենպաստ միջազգային ֆոնի ներքո կբերի գների շարունակական աճի նաև 2011 թվականին: Ինֆլյացիայի մակարդակով Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, իսկ աշխարհում` գտնվում է ինֆլյացիայի ամենաբարձր մակարդակ ունեցող 10 երկրների շարքում: