Հինգշաբթի, 27 Հունվարի 2011 11:02
Արդշինինվեստբանկ 2010 թվականի արդյունքներով պարգևատրել է լավագույն մասնաճյուղին և լավագույն աշխատակիցներին
Արմինֆո. Արդշինինվեստբանկ 2010 թվականի արդյունքներով պարգևատրել է լավագույն մասնաճյուղին և լավագույն աշխատակիցներին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Արդշինինվեստբանկի մամուլի ծառայությունից, լավագույն մասնաճյուղ է ճանաչվել ՙՄասիս՚ մասնաճյուղը, որի ղեկավարն է Դավիթ Միրզախանյանը:
Աղբյուրի համաձայն, Արդշինինվեստբանկի լավագույն գանձապահ է ճանաչվել Սեդա Բաբուրյանը ¥Վաբաձոր¤, լավագույն հաշվապահ` Անահիտ Կիրակոսյանը ¥Գյումրի¤, իսկ ՙԼավագույն վարկային մասնագետ՚ անվանակարգով` Գուրգեն Հայրապետյանը ¥Եղեգնաձոր¤, լավագույն կառավարիչ` Կարեն Գյուլնազարյանը ¥Մալաթիա մասնաճյուղ¤, լավագույն գլխավոր հաշվապահ` Սուսաննա Շաբոյանը ¥Արաբկիր մասնաճյուղ¤, լավագույն օպերատոր` Հասմիկ Ասրյանը ¥Էրեբունի մասնաճյուղ¤:
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանի խոսքերով, լավագույն աշխատակիցներին ընտրելու համար մանրազնին ուսումնասիրվել է մասնաճյուղերի 2010 թվականի գործունեությունը, յուրաքանչյուրի նկատմամբ ցուցաբերելով անհատական մոտեցում: