Հինգշաբթի, 27 Հունվարի 2011 11:32
ՎՏԲ-Հայաստան Բանկը մտադիր է ընդլայնել դրամական փոխանցումներով գործընկրային համակարգերի ցանկը
Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը մտադիր է ընդլայնել դրամական փոխանցումներով գործընկրային համակարգերի ցանկը: Ինչպես այսօր հայտարարել է Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Ա. Խաչատրյանը, արդեն բանակցություններ են ընթանում դրամական փոխանցումների 4 համակարգերի հետ, որոնց թվում են ՙԼՒԴԵՐ՚ և ռուսական ՙԶոլոտայա Կորոնա՚ համակարգերը:
Նրա խոսքերով, այսօր բանկն աշխատում է փոխանցումների ակնթարթային 6 համակարգերի հետ (MoneyGram, Migom, Blizko, Inter Express, Անելիք և ՙԲիստրայա Պոչտա՚¤: 2010 թվականի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկի համակարգերով իրականացվել է 18-75 հազ. դրամական փոխանցում`30 մլրդ.դրամ գումարով, գրանցելով տարեկան 30% աճ: