Հինգշաբթի, 27 Հունվարի 2011 14:36
2010 թվականին Առէկսիմբանկ-ԳԲԽ մաքուր շահույթն աճել է 5 անգամ
Արմինֆո. 2010 թվականի արդյունքներով, ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ՚ ՓԲԸ մաքուր շահույթը կազմել է 1 մլրդ.դրամ, տարվա կտրվածքով աճելով 5 անգամ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ՚ ՓԲԸ մամուլի ծառայությունից, բանկի շահույթի հիմնական աղբյուրներն են հանդիսացել տոկոսադրույքներն ու կոմիսիոն եկամուտները:
Աղբյուրի համաձայն, 2010 թվականին բանկի ակտիվներն աճել են 72.8%, 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմելով 67.4 մլրդ.դրամ: Բանկի վարկային ներդրումներն աճել են 130.8%, մինչև 49.4 մլրդ.դրամ: