Հինգշաբթի, 3 Փետրվարի 2011 16:41
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ-ն 2011 թ.-ին կավելացնի բանկոմատների և POS-տերմինալների թիվը
ԱրմԻնֆո. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ-ն 2011 թ.-ին կավելացնի բանկոմատների թիվը՝ հասցնելով դրանք 58-ի, իսկ POS-տերմինալների թիվը կհասցնի 170-ի՝ 2010 թ.-ի վերջի, համապատասխանաբար, 45-ի և 128-ի համեմատ, տեղեկացրեց բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը:Խաչատրյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկա տարիներին անկանխիկ վճարումների ծառայությունը սրընթաց կերպով կզարգանա:
«Արդեն հիմա Հայաստանի պլաստիկ քարտերի շուկան բուռն զարգացման փուլում է բանկերի մեծ մրցակցության պատճառով: Դա հաստատվում է և քարտերի էմիսիայի ծավալների, և գործարքների ծավալների կտրուկ ավելացմամբ, ինչպես նաև Հայաստանի բանկերի կողմից վերջերս ներդրված քարտերի գծով նոր ծառայություններովե, - նշել է նա: Խաչատրյանը նաև հաստատել է փորձագետների այն կանխատեսումները, թե 2011 թ.-ին կշարունվակի դեբետային քարտերի թողարկման և սպասարկման համար բանկերի կողմից գանձվող միջնորդավճարների նվազման միտումը: