Ուրբաթ, 4 Փետրվարի 2011 17:23

Մեզ մոտ ամենից շատ պակասում են կազմակերպչական ունակությունները


ԱրմԻնֆո. «Արմենբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանի հարցազրույցը Արմինֆո լրատվական գործակալությանը

Պրն.Կայֆաջյան, հավանաբար ավելորդ է կապիտալի շուկայի բազմաթիվ խնդիրների մասին խոսելը, սակայն չխոսել նույնպես չենք կարող: Ցավոք, այդ բոլոր խնդիրները բերեցին նրան, որ արտասահմանյան ներդրումային ընկերությունները, հավանաբար, կտրականապես հրաժարվեցին միջոցներ ներդնել մեր երկրի տնտեսության մեջ: Դուք, ինչպես նա Ձեր գործընկերներն ինչպե՞ս եք կարողանում գոյատևել նման պայմաններում:


Ձեր հարցին պատասխանելուց առաջ կուզենայի հիշեցնել, որ բոլոր ֆինանսական շուկաներն էլ, այդ թվում նաև արժեթղթերի շուկան, աշխատում են մեկ միասնական մեխանիզմով, ինչը ենթադրում է միջնորդների օգնությամբ կապիտալի վերադասավորում, ընդ որում` կապիտալի նկատմամբ պահանջարկի և առաջարկի հիման վրա:

Ճգնաժամից շատ առաջ Հայաստանն ուներ մակրոտնտեսական որոշակի կայունություն, տնտեսական որոշակի աճ, ինչպես նաև ներդրումային մթնոլորտի նկատմամբ հետաքրքրության վրա ազդող գործոններ: Հավանաբար ավելորդ է հիշեցնել, թե հատկապես որ ոլորտները դարձան այդ աճի կատալիզատորները: Դա հիմանականում շինարարության ոլորտն էր, մետալուրգիական արդյունաբերությունը և ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները: Տնտեսության մյուս հատվածներն էլ, սկզբունքայնորեն, իրենց վատ չէին զգում, ավելի ակտիվ տնտեսական զարգացման և որակական աճի համար ունենալով մշտական պոտենցիալ:

Կայունության այդ ընդհանուր լույսի ներքո, բնականաբար, օտարերկրյա ներդրումների նկատմամբ կար լուրջ պահանջարկ, ընդ որում` այնքան լուրջ, որ չգիտեինք թե որ ներդրողին տրամադրենք տվյալ նախագծերը և, պարզապես, տրամադրում էինք նրան, ով առաջինը կդիմեր: Ցավոք, բացակայում էր համապատասխան առաջարկը: Իհարկե, կային որոշ բանկեր ու ձեռնարկություններ, որոնք հայտարարում էին IPO նկատմաբ իրենց պատրաստակամության մասին, սակայն, պատրաստի նախագծեր, գործնականում, չկային: Այսօր, ցավոք, չկա ոչ պահանջարկ, և ոչ էլ` առաջարկ: Սակայն, անգամ այսօր, եթե ներքին շուկայում հայտնվեն ինչ-որ ներդրումային նախագծեր, ապա մենք դրանց իրականացմանը ձեռնամուխ կլինենք մեծ բավականությամբ, քանի որ տեղաբաշխման գործընթացները մի քանի անգամ դժվարացել են:


Պրն.Կայֆաջյան, օտարերկրյա ներդրողների կտրուկ և զգալի արտահոսքը, հավանաբար, տեղի ունեցավ 2009 թվականի սկզբում, երբ մեր տարադրամը 20 տոկոսով արժեզրկվեց: Ընդհանրապես, որքանո՞վ դա ազդեց ներդրողների կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու պատրաստակամության վրա:


Նորություն չէ, որ ներդրողների, մանավանդ` օտարերկրյա ներդրողների համար շատ կարևոր է, որպեսզի ազգային տարադրամը լինի առնվազն` կայուն, իսկ ավելի լավ կլինի, եթե այն նաև ամրանա: Այնուամենայնիվ, հայկական դրամի մարտյան արժեզրկումը չի հանդիսանում երկրից օտարերկրյա կապիտալի արտահոսքի հիմնական պատճառը: Երբ խոսքը գնում է այդ մասին, ես միշտ բերում եմ Վրաստանի օրինակը, որտեղ տնտեսական համակարգը նման էր մերին, չնայած, այժմ մեր երկու երկրների տնտեսությունները նմանեցնելը դժվարացել է: Այնտեղ նույնպես ազգային տարադրամը` լարին, հիմնական արժույթների նկատմամբ կորցրեց իր դիրքրը: Սակայն, վրացական տնտեսությունը կայուն է ու դիվերսիֆիկացված, ավելին, շարունակում է բավականին ինտենսիվորեն զարգանալ ու բացվել, պահպանելով կողմից Վրաստանի տնտեսությունում միջոցներ ներդնելու պատրաստակամությունը, ինչը չի կարելի ասել Հայաստանի մասին: Այս հանգամանքներն ազդեցին ներդրողների տրամադրությունների վրա, փոխելով նրանց նախապատվությունները, ընդ որում` ոչ մեր երկրի օգտին: Ազդեց ամեն ինչ, սկսած քաղաքական համակարգից, կոռուպցիայի մակարդակից, բյուրոկրատիզմից, իսկ երբեմն էլ` կոշտ կարգավորումից…

Նշեմ նաև, որ օտարերկրյա ներդրողները ոչ միայն բավարարված են Վրաստանում ներդրումներ կատարելուց, նրանց համար, պարզապես, հաճելի է այդ երկրում ապրելը, սեփական բիզնես նախաձեռնելը, գործընկերային հարաբերություններ զարգացնելը, ինչպես նաև հանգստանալն ու ուրախանալը:

Կոշտ կարգավորումը խանգարո՞ւմ է Ձեզ աշխատել:

Չէի ասի, որ այն խանգարում է աշխատել, մենք դրան արդեն սովորել ենք, մանավանդ, որ ես էլ եմ համաձայն այն մտքին, որ կոշտ կարգավորումը նպաստեց մեր երկրի բանկային համակարգի կայացմանը: Բացի այդ, ճգնաժամից առաջ էլ կապիտալի շուկայում կարգավորումը կոշտ էր, իսկ մենք աշխատում էինք, անգամ` աճում:

Պրն Կայֆաջյան, շատ են վիճաբանություններն այն մասին, թե արդյո՞ք ճիշտ են մշակված Հայաստանի դրամավարկային քաղաքականության ուղղությունները: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքն այս հարցի շուրջ:

Ազնվորեն ասած, չէի ցանկանա մեկնաբանել երկրի տնտեսական իշխանությունների կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը, քանի որ ինքս էլ դժվարանում եմ ասել, թե ի՞նչն է ճիշտ, և ինչը` սխալ: Այն, ինչ տեղի է ունենում տնտեսության մեջ, ինձ դուր չի գալիս, ամեն ինչը չէ, որ այնպես հրապարակային է, ինչպես որ կուզենայինք տեսնել, իսկ վիճակագրությունը միշտ չէ, որ արտացոլում է տնտեսության մեջ տիրող իրավիճակը: Հետևաբար, ամբողջական և օբյեկտիվ տեղեկատվության բացակայության պայմաններում մենք չենք կարող քննադատել կամ հակառակը, գովաբանել իշխանությունների վարած քաղաքականությունը: Չի բացառվում, որ նրանք, պարզապես, այլընտրանք չունեն, հետևաբար, ընտրել են հատկապես այդ քաղաքականությունը: Իրական իրավիճակը օբյեկտիվորեն գնահատելու համար հարկավոր է գտնվել այդ գործընթացների ներսում:

Իսկ եթե իրավիճակին նայենք կողքից, չէ՞ որ օտարերկրյա բազմաթիվ վերլուծական ծառայություններ, այնուամենայնիվ, տալիս են ինչ-որ գնահատականներ և բավականին օբյեկտիվ, ընդ որում` չգտնվելով այդ գործընթացների ներսում…

Կողքից կարելի է տեսնել միայն ինչ-որ մի փակ շրջան: Օրինակ, եթե մենք պահպանեինք լողացող փոխարժեքի քաղաքականությունը, իսկ վիճակագրությունը լիներ օբյեկտիվ, ապա հնարավոր է, որ ինֆլյացիան հասներ, օրինակ, 25%-ի, դա նույնպես կառաջացներ օտարերկրյա ներդրումների արտահոսք, ինչը տեղի ունեցավ դրամի արժեզրկումից հետո:

Այո, բայց չէ՞ որ լողացող փոխարժեքի պայմաններում տնտեսությունը զարգացնելու և ինֆլյացիան զսպելու շանսերն ավելի մեծ են…

Ես ել եմ այդ մեխանիզմի կողմնակիցը: Սակայն բանն ընտրված մեխանիզմի մեջ չէ, չնայած որ դա էլ է անթույլատրելի մի պայմաններում, երբ ներմուծումները մի քանի անգամ գերազանցում են արտահանումները: Այդ պայմաններում արժույթը բաց թողնելը իրատեսական չէ, քանի որ դա կտանի ներմուծվող ապրանքների գների կտրուկ աճի: Այլ բան է, եթե այդ մեխանիզմի կիրառմանը զուգահեռ իրականացվի տնտեսության դիվերսիֆիկացիայի քաղաքականություն, իսկ այդ ուղղությամբ մենք չենք էլ աշխատում: Իրականում, պրոբլեմը ոչ թե ընտրված քաղաքականության, այլ նրա մեջ է, որ մարդիկ, որոնք պետք է «շարժեն» այդ քաղաքականությունը, դրան պատրաստ չեն: Կասկած չկա, որ տնտեսությունն ունի զարգացման իրական պոտենցիալ, կա նաև արդյունաբերությունը կամ տուրիզմը, ինչպես նաև մյուս ոլորտները զարգացնելու իրատեսական հնարավորություն, և դրա համար կան նաև ֆինանսական ռեսուրսներ, որոնց արդյունավետ ծախսումը մեզ թույլ կտա կրճատել մեր պարտքի բեռը: Եթե սկսեինք ակտիվորեն աշխատել տնտեսության իրական հատվածի վրա, ապա կունենայինք ավելի ազատական դրամավարկային քաղաքականություն, իսկ այժմ, ցավոք, ստեղծված բոլոր պրոբլեմների լույսի ներքո, այդ ամենն, առայժն, դառնում է անհնար:

Իսկ ե՞րբ այն կդառնա հնարավոր և ինչի՞ց է պետք սկսել: Ինչպե՞ս, այնուամենայնիվ, վերականգնել ներդրողների կողմից նախկինում եղած պահանջարկը:

Ինչից սկսե՞լ: Համակարգային լուրջ փոփոխություններ են հարկավոր ողջ տնտեսությունում, քանի որ առանձին ռեֆորմներով էական բարձունքների չես հասնի: Հարկավոր է լրջորեն մտորել այնպիսի բաների շուրջ, ինչպիսիք են` կոռուպցիան և բյուրոկրատիզմը: Հարկավոր է աշխատել ներդրողների համար որակյալ առաջարկ ստեղծելու ուղղությամբ: Դա հնարավոր է միայն երկրում տիրող մակրոտնտեսական կայուն իրավիճակի պայմաններում: Իսկ եթե շարունակենք դոփել նույն տեղում, իսկ ներդրողների համար այդքան կարևոր`»Doing business» վարկանիշով (բիզնեսի վարման թեթևության գծով Համաշխարհային բանկի վարկանիշը) շարունակենք կորցնել մեր դիրքերը, ապա ներդրողների կողմից նախկին հետաքրքրութան մասին ստիպված կլինենք մոռանալ:

Բոլորս էլ ուզում ենք վերադարձնել ներդրողներ հետաքրքրությունը, սակայն մինչև օրս չունենք նրանց իրավունքները պաշտպանող կառույց: Նախկինում Հայաստանում դրանով զբաղվում էր Արժեթղթերի հանձնաժողովը: Այսօր, եթե օտարերկրյա ներդրողի մոտ ծագեն ինչ-որ իրավական պրոբլեմներ, ապա նա ստիպված է լինելու դիմել դատարան: Նորից բերեմ Վրաստանի օրինակը, որտեղ նախագահն անձամբ է երաշխավորում ներդրողների կողմից ներդրված միջոցների պաշտպանվածությունը: Ընդհանրապես, չէր խանգարի ընդօրինակել վրաց ռեֆորմատորների փորձը, ինչպես նաև տնտեսական ռեֆորմներ իրականացնելու նրանց ունակությունները: Իսկ նրանք այդ ամենն ընդօրինակել են Բալթյան և Սկանդինավյան երկրներից, ու դա չեն թաքցնում:

Իսկ մեր երկրում կա՞ն մարդիկ, որոնք կկարողանան մեր իրականությանը համապատասխանեցնել վրաց ռեֆորմատորների ունակությունները, չէ՞ որ դա այդքան էլ հեշտ խնդիր չէ: Հավանաբար չկան, քանի որ մինչև այժմ սկսված ռեֆորմները դրական արդյունքներ չեն տվել…

Այս առումով նույնպես պետք է կրկնել Վրաստանի օրինակը, որտեղ, գործնականում, բոլոր պաշտոնյաները` նախարարները, նրանց տեղակալները, ունեն արտասահմանյան կրթություն և փորձ, ազատ խոսում են անգլերեն և պատվով ներկայացնում են իրենց երկիրը ներդրողների մոտ: Ես ներկա եմ եղել տարածաշրջանային բազմաթիվ կոնֆերանսների, որոնց հրավիրվում են նախարարներ, նրանց տեղակալներ, տարբեր մասնագետներ և այլն: Մերոնք, նախ, հազվադեպ են մասնակցում այդ կոնֆերանսներին, երկրորդ, միշտ էլ լինում են վատ պատրաստված: Իսկ վրացիներն իրականացնում են գերազանց շնորհանդեսներ:

Պրն Կայֆաջան, նման դժվարին պայմաններում ինչպե՞ս են կարողանում գործել ներդրումային ընկերությունները, ի՞նչ գործարքների հաշվին է, որ դեռևս կարողանում եք մնալ ջրի երեսին:


Հիմնականում պետպարտատոմսերով իրականացվող գործարքների հաշվին: Մենք ու մեր գործընկերներն ստիպված ենք դիվերսիֆիկացնել մեր գործունեությունն այդ ուղղությամբ: Քիչ թե շատ ակտիվություն է նկատվում նաև արժույթով գործարքներում, որոշակի պահանջարկ ունեն նաև դեպոզիտարական ծառայությունները:

Ձեր խոսքերից հետևում է, որ առաջիկա մի քանի տարում, չենք տեսնի երկրորդ IPO-ն:

Ոչ մի ընկերություն չի կարող կազմակերպել լիիրավ IPO, քանի դեռ շուկայում չեն հայտնվել օտարերկրյա ներդրողները: Բերեմ Վրաստանի առաջին IPO-ի օրինակը: Այն անցկացնելուց առաջ Վրաստանի խոշորագույն մասնավոր բանկը մեծացրեց իր կապիտալը, դիվրսիֆիկացրեց պորտֆելի կառուցվածքը, էապես մեծացնելով օտարերկրյա կապիտալի բաժինը և միայն դրանից հետո դուրս եկավ Լոնդոնի ֆոնդային բորսա: Ամեն ինչ լավ էր կազմակերպված, և հատկապես այդ հատկությունն է, որ մեզ մոտ միշտ պակասում է: Մեր տնտեսության հիմնական պրոբլեմները գալիս են կազմակերպչական ունակությունների պակասից: Ի՞նչ կապ ունի մակրոտնտեսական կայունությունը, երբ Հայաստան եկող ներդրողներին սարսափեցնում է փողոցների աղբը կամ համընդհանուր անտարբերությունը: Մենք հաճախ ենք գովաբանում հայ ժողովրդի աշխատասիրությունն ու տաղանդը, սակայն դա չէ գլխավոր այն ռեսուրսը, որը մեզ կհասցնի զարգացման որակական նոր մակարդակի: Առաջին հերթին, հարկավոր է ձեռք բերել կազմակերպչական ունակություններ և ստեղծել ֆինանսական ռեսուրս, իսկ մարդկային ռեսուրսներ գտնելը դժվար չէ: Սա է, հավանաբար, այն գլխավոր միտքը, որն ուզում էի փոխանցել ընթերցողին:


Էլիտա Բաբայան


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանըԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը
Իտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավըԻտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավը
Team Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaTeam Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia
"Լույս" հիմնադրամ. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը պայմանավորված է անկայուն գործոններով
Կրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբԿրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբ
Հայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճՀայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճ
Հայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ ՓաշինյանՀայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ Փաշինյան
Հայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարարՀայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարար
Բոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարարԲոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարար
Փորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում ԹուրքիայիցՓորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից
ՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնելՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել
Երևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտումԵրևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտում
Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման "Հայաստան" համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը
Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերըՀայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերը
Պետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. ՓաշինյանՊետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. Փաշինյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%
Հայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգըՀայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը
ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին 
Հայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջՀայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջ
Կունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ ՓաշինյանԿունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ Փաշինյան
ԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետ
Հայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքըՀայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքը
Սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարովՍիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարով
Հայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերինՀայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերին
IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համարIDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար
ՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերըՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերը
Էկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակըԷկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակը
ՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համարՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համար
Համաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համարՀամաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համար
Հայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականինՀայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականին
ԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեմանԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեման
Ա. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունըԱ. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունը
FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղովFLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղով
Դադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ըԴադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ը
ՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսըՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսը
Երևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամԵրևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամ
Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկըԽնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը
ԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքովԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքով
ՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոսՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոս
Wizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներWizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ
Կրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակումԿրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակում
ԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարումԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարում
ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։
Քըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղովՔըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով
Հայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունըՀայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունը
Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտությունՀանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտություն
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակինԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակին
Ամփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքներըԱմփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքները
 Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը
Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման "ճանապարհային քարտեզը"
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է "Թրամփի երթուղուն" նվիրված USACC-ի կլոր սեղանին
Փորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզինՓորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին
Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունըՀայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը
ՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարարՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելով
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակներըԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
29.12.2025
RUB4.910.01
USD381.46-0.01
EUR448.71-0.43
GBP514.860.30
CAD278.58-0.23
JPY24.400.01
CNY54.450.01
CHF482.74-0.38