Երեքշաբթի, 8 Փետրվարի 2011 12:00
Հայաստանի ԿԲ 2011 թվականին կանխատեսում է վարկային տոկոսադրույքների աճ
Արմինֆո. 2011 թվականին Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ծավալը կաճի ավելի դանդաղ տեմպերով: Այսօր մամուլի ասուլիսում այդպիսի գնահատական է տվել ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության ղեկավար Արթուր Ստեփանյանը: Նա հիշեցրել է, որ 2010 թվականին Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելը 210 մլրդ դրամով ավելացել է 2009 թվականի համեմատությամբ: Ընդ որում վարկերի զգալի ծավալը, Ա.Ստեփանյանի հավաստմամբ, բաժին է ընկել տնտեսության իրական հատվածին` արդյունաբերության ոլորտին, ինչն իր հերթին թույլ է տվել ավելացնել ՀՆԱ-ում արդյունաբերության բաժնի աճի տեմպերը:
ՀՀ ԿԲ ներկայացուցիչը նաև նշել է, որ ներկա պահին ֆինանսական շուկայում կարելի է արձանագրել տոկոսադրույքների ոչ բարձր մակարդակ, գործնականում` բոլոր տեսակի վարկերի գծով: 2011 թվականին դրամավարկային քաղաքականության շարունակական խստացումը, Ա. Ստեփանյանի ասելով, կհանգեցնի վարկավորման ծավալների որոշ նվազման, ինչը կհանգեցնի տոկոսադրույքների բարձրացման: Սակայն այդ գործողությունները, հավաստիացնում է փորձագետը, թույլ կտան ավելացնել համախառն պահանջարկը շուկայում և, որպես հետևանք, մեղմել լրացուցիչ ինֆլյացիոն ճնշումները:
Հիշեցնենք, որ 2010 թվականի դեկտեմբերին Հայաստանի առևտրային բանկերի դրամային վարկերի տոկոսադրույքները նվազել են 19,52 տոկոսից մինչև 18,9 տոկոս, իսկ տարեկան կտրվածքով` 0,1 տոկոսային կետով: