Հինգշաբթի, 10 Փետրվարի 2011 19:38
Փորձագետ. Հայաստանում տիրող ներկայիս տնտեսական կոնյունկտուրայի պայմաններում լուրջ ներդրումներ սպասելն անիմաստ է
ԱրմԻնֆո. Հայաստանում տիրող ներկայիս տնտեսական կոնյունկտուրայի պայմաններում լուրջ ներդրումների սպասելն անիմաստ է: ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում նման կարծիք է արտահայտել ՙԱրմենբրոկ՚ ներդրումային կազմակերպության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը: Նրա խոսքերով, Հայաստանում բացակայում են այնպիսի լուրջ բիզնես-նախագծեր, որտեղ կարող էին ներդրվել օտարերկրյա ներդրումները: ՙՆերդրողներին հետաքրքրող ամեն ինչ արդեն մասնավորեցված է՚, - նկատել է Կայֆաջյանը: Ինչպես բազմաթիվ փորձագետներ, նա նույնպես նշել է, որ վերջերս Հայաստանում գրանցվել են շատ դեպքեր, երբ տեղական գործարարներն իրենց բիզնեսը տեղափոխում են հարևան Վրաստան, ավելին, այդ միտումը, նրա կարծիքով, շարունակում է զարգանալ:
Ի դեպ, վերջերս ՙԱռաջին նորություններ՚ կովկասյան հեռուստաալիքով հեռարձակվել է ՙՀայկական ընկերությունների զանգվածային փախուստը դեպի Վրաստան՚ հաղորդումը: Հեռուստաալիքի տվյալներով, նախորդ տարվա հունվարի 1-ից Վրաստանում գրանցվել է մոտ 100 հայկական ընկերություն, որոնցից 70-ը եղել են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, 3-ը` մասնաճյուղեր, 24-ը` անհատ ձեռներեցներ, ինչպես նաև մի-քանի ոչ առևտրային կազմակերպություններ: Հենվելով հայկական ԶԼՄ-ներից ստացված տեղեկությունների վրա, հաղորդման ժամանակ նշվել է, որ իր բիզնեսը հարևան երկիր է մտադիր տեղափախել նաև հայտնի հայ գործարար, ՙԳրանդ Հոլդինգ՚-ի նախագահ Հրատ Վարդանյանը: Պատճառը` հակասությունները պաշտոնական Երևանի հետ: