Հինգշաբթի, 10 Փետրվարի 2011 19:40
Փորձագետ. Հայաստանի տնտեսության զարգացան ակնկալիքները կրում են մեղմ բնույթ
ԱրմԻնֆո. 2011 թվականին Հայաստանի տնտեսությունը կզարգանա իներտ ձևով, առանց լուրջ ցնցումների: ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում նման կարծիք է արտահայտել ՙԱրմենբրոկ՚ ներդրումային կազմակերպության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը: Նրա խոսքերով, Հայաստանի տնտեսության զարգացան ակնկալիքները կրում են մեղմ բնույթ:
Ա.Կայֆաջյանւի գնահատականներով, տնտեսական իրավիճակի որոշակի բարելավման ազդանշաններ միջնաժամկետ հեռանկարում (3-5 տարի) նույնպես չկան: ՙԳտնում եմ, որ միջնաժամկետ հեռանկարում նույնպես լավատեսության հիմքերն այնքան էլ շատ չեն՚:
Մակրոտնտեսական ցուցանիշների էական աճը, գտնում է փորձագետը, հնարավոր է միայն ազատականացման, կոռուպցիայի ու բյուրոկրատիզմի կտրուկ նվազեցման ուղղությամբ իրականացվելիք շատ կոշտ, արագ և մտածված ռեֆորմների միջոցով, ինչպես նաև բոլոր շուկաներում, ապրանքների ու ծառայությունների գծով լիիրավ մրցակցություն ստեղծելու պայմաններում:
Ի դեպ, ըստ Transparency Interational միջազգային կազմակեպության կողմից կատարված ՙԳլոբալ բարոմետր՚ հետազոտությունների, Հայաստանի ամենակոռումպացված ոլորտը դա կրթության համակարգն է, որտեղ կոռուպցիայի ընկալման ագործակիցը կազմել է 4.2 բալ (5 բալանոց սանդղակով): Դատական համակարգում և ոստիկանությունում կազմել է 4.1 բալ, պետպաշտոնյաների շրջանում և խորհրդարանում` 3.8, ռազմական և քաղաքական ոլորտներում` 3.6, բիզնեսում` 3.2, ԶԼՄ-ներում` 2.9, հասարակական կազմակերպությունների շրջանում` 2.7 և կրոնական կազմակերպություններում` 2.2 բալ: Հարցումներն անց են կացվել աշխարհի 86 երկրներում: