Շաբաթ, 5 Փետրվարի 2011 15:53
HSBC Բանկ Հայաստանը՚ 15-ամյակը կտոնի աննախադեպ շահույթով
ԱրմԻնֆո. ՙHSBC Բանկ Հայաստանը՚ 2010 թվականն ավարտել է աննախադեպ շահույթով: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ՙHSBC Բանկ Հայաստանի՚ գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը, 2010 թվականի վերջին բանկի նախահարկման շահույթը կազմել է 5.9 մլրդ դրամ:
ՙԱյդ ցուցանիշը ռեկորդային է Հայաստանում բանկի գործունեության ողջ պատմության ընթացքում և ամենաբարձր ցուցանիշը երկրի բանկերի շրջանում՚,- նշել է նա`ավելացնելով, որ առևտրային վարկերի պորտֆելն աճել է գրեթե կրկնակի անգամ, մասնավորապես`տարբեր մասշտաբների տեղական ձեռնարկություններին տրամադրվել է շուրջ $140 մլն-ի նոր վարկեր:
Ըստ որում, գլխավոր տնօրենն ընդգծել է, որ շահութաբերությունը միակ բանը չէ, ինչին բանկը հասել է 2010 թվականին: ՙՅուրաքանչյուր տարի HSBC-ին գնահատում է ՙանձնակազմի ներգրավվածությունը՚ 87 երկրում, որտեղ բանկը գործում է, և Հայաստանը լավագույն արդյունքն է ցույց տվել այդ երկրների շրջանում, իսկ դա նշանակում է, որ մեզ մոտ աշխատում են աշխարհում ամենաշահագրգռված և հավատարիմ աշխատողները, և դրա մասին են վկայում մեր գերազանց ցուցանիշները՚,- նշել է նա:
Միաժամանակ Ա. Քլիֆորդը հիշացրել է, որ 2011 թ. մարտին բանկը տոնում է Հայաստանում իր գործունեության 15-ամյակը: Հիշեցնենք, որ 2010 թվականին ՙHSBC Բանկ Հայաստանը՚ Euromoney-ի կողմից ճանաչվել է ՙՀայաստանի լավագույն բանկ՚ և Global Finance-ի կողմից`ՙԼավագույն բանկ FOREX շուկայում՚: