Շաբաթ, 5 Փետրվարի 2011 15:56
ՙHSBC Բանկ Հայաստանն՚ ուժեղացնում է աշխատանքը բանկային քարտերի շուկայում
 ԱրմԻնֆո.  2010 թվականին ՙHSBC Բանկ Հայաստանը՚ թողարկել է 14600 պլաստիկ քարտ, և կշարունակի ուժեղացնել աշխատանքը բանկային բիզնեսի այդ հատվածում: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ՙHSBC Բանկ Հայաստանի՚ գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը, թողարկված քարտերի մեկ երրորդը (3600) վարկային քարտեր են, մյուսները (11000)`բանկոմատային քարտեր:
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, հունվարի 1-ի դրությամբ բանկը թողարկել է 52800 պլաստիկ քարտ.
15600-ը`վարկային (տարեկան աճը`23%) և 37200-ը`բանկոմատային քարտեր (տարեկան աճը 31%):
Միաժամանակ նա հաղորդել է, որ  այսօր բանկն ունի շուրջ 300 POS-տերմինալ (15% տարեկան աճ): ՙ2010 թվականին բանկը տեղադրել է մեկ բանկոմոտ, բայց միաժամանակ մենք ընդլայնել ենք մեր ցանցը`   չորս ներմասնաճյուղային բանկոմատներ տեղափոխելով քաղաքի տարբեր կետեր՚,- նշել է նա:
Ասթրիդ Քլիֆորդը տեղեկացրել է, որ բանկը նախատեսում է տեղադրել հատուկ բանկոմատներ`հաշվին կանխիկ դրամական միջոցներ մուտքագրելու համար (cash-in), բայց միաժամանակ նշել է, որ այդ նախագիծն առաջ է շարժվում ավելի անդաղ, քան սպասվում էր:
2010 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ՙHSBC Բանկ Հայաստանը՚ 6-րդ դիրքն է զբաղեցրել Հայաստանի բանկային համակարգում ակտիվ պլաստիկ քարտերի ընդհանուր թվով`գրեթե  51 հազար հատ, որից ավելի քան 45 հազարը բաժին է ընկել MasterCard-ին, իսկ մյուսները` ArCa լոկալ քարտեր են: Տարեկան կտրվածքով բանկի քարտերի ընդհանուր թիվն ավելացել է 2,3%-ով`կապված MasterCard-ի թվի 3,8% աճի հետ, ArCa քարտերի քանակի 7,7% անկման դեպքում: