Երկուշաբթի, 14 Փետրվարի 2011 18:33
Հայաստանի ապահովագրողները ԱՊՊԱ գծով իրականացրել են 150 մլն.դրամի ապահովագրական հատուցում
Արմինֆո. ԱՊՊԱ մասին օրենքն ուժի մեջ մտնելուց մինչև օրս Հայաստանի ապահովագրողների կողմից իրականացված ապահովագրական հատուցումների ընդհանուր ծավալը կազմել է 150 մլն.դրամ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՙՀայաստանի ապահովագրողների Բյուրո՚ ինքնակարգավորվող կազմակերպությունում: Աղբյուրի տվյալներով, ևս 168 մլն.դրամի հատուցումներ երթակա են վճարման, որոնցով փորձագիտության գործընթացը դեռ չի ավարտվել:
Բյուրոն տեղեկացրել է, որ 2011 թվականի փետրվարի 9-ի դրությամբ ԱՊՊԱ գծով ապահովագրվածների թիվը կազմել է 333.3 հազար կամ ավտոսեփականատերերի 80 տոկոսը: Ավելի քան 13 հազ.ավտոմեքենա հանված է հաշվառումից: Ընդհանուր առմամբ, օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ստացվել է մոտ 3600 հեռախոսային դիմում, որոնցից 1248-ը գրավոր ձևակերեպվել են: