Երկուշաբթի, 14 Փետրվարի 2011 18:36
2011 թվականին ArCa-ն կանխատեսում է պլաստիկ քարտերի քանակի աճ
Արմինֆո. Armenian Card (ArCa) ազգային վճարային համակարգը 2011 թվականին կանխատեսում է հայկական բանկերի կողմից թողարկված պլաստիկ քարտերի քանակի աճ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է ArCa համակարգի գործադիր տնօրեն Իշխան Մխիթարյանը:
Նա տեղեկացրել է, որ 2010 թվականին քարտերի քանակական աճը կազմել է 25.3% կամ 120 հազ.քարտ: ՙՆախորդ տարին բավականին հաջողակ էր, ինչպես նոր քարտերի թողարկման, այնպես էլ քարտային տրանսակցիաների քանակի ու ծավալների առումով՚,-նշել է Ն.Մխիթարյանը:
ArCa տնօրենը տեղեկացրել է, որ 2010 թվականին ընկերությւոնը զբաղվել է տրամադրվող ծառայությւոնների արդիականացումով, որոնց շարքում նշել է ArCa ինտերնետ-պորտալի նորացումը, որի միջոցով ներկայումս ընկերության ծառայություններից առանց խոչընդոտների կարելի է օգտվել ինտերնետի միջոցով, այդ թվում` կարելի է իրականացնել խմբային վճարումներ, մասնավորապես, տարբեր տեսակի կոմունալ վճարների գծով: ՙԱյսպիսով, մեզ հաջողվեց բարձրացնել ArCa պորտալի մատչելիությունը մեր հաճախորդների համար՚,-նկատել է Ն.Մխիթարյանը: Նրա խոսքերով, ArCa համակարգը կշարունակի նոր ծառայութունների մշակումը, կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք կոչված են բարձրացնելու քարտային վճարների անվտանգության մակարդակը:
Խոսելով հաջողությունների մասին նա նաև տեղեկացրել է, որ 2010 թվականին ArCa համակարգի պրոցեսինգային կենտրոնն սկսել է սպասարկել նաև American Express քարտերը: ՙԻնչպես հայտնի է, 2010 թվականին ACBA Credit Agricole Bank-ը դարձել է AmEx ներկայացուցիչը, և ես գտնում եմ, որ Հայաստանի համար դա մեծ ձեռքբերում է՚,- նշել է նա, հավելելով, որ դրանով ArCa համակարգը սկսել է աջակցել AmEx քարտերի ինչպես թողարկմանն, այնպես էլ սպասարկմանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք միջազգային քարտերը շուկայից դուրս չեն մղի ArCa ազգային վճարային համակարգի քարտերը, Ի.Մխիթարյանը պատասխոնել է. ՙՉեմ կարծում, որ դա կտանի ArCa քարտերի դուրս մղմանը, քանի որ տեղական ArCa քարտերը մի շարք առավելություններ ունեն միջազգային քարտերի նկատմամբ, որոնց մեջ առաջինը դա այն է, որ նոր պրոդուկտներ ստեղծելիս տեղական քարտերն օժտված են տարբեր տեսակի կարգավորումների թեթևությամբ և ինչպես տեխնոլոգիական, այնպես էլ տնտեսական առումով ArCa տեղական քարտերի ճկունույթունն ակնհայտ է՚: