Հինգշաբթի, 17 Փետրվարի 2011 19:21
ProCredit Bank-ը 2011 թվականին կօգնի իր հաճախորդներին էներգախնայողության տեխնոլոգիաներով
Արմինֆո. Հաշվի առնելով էլեկտրաէներգիայի և գազի գների թանկացումները, հայկական ProCredit Bank-ը շուկա է դուրս բերում վարկային մի նոր պրոդուկտ, որը հաճախորդներին կօգնի էնեգախնայողության տեխնոլոգիաների ներդրման հարցում: ՙԱռաջիկայում նախատեսում ենք մուտք գործել էներգիայի օգտագործման և էներգախնայողության տեխնոլոգիաների արդյունավետության ոլորտ՚,-այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է ProCredit Bank-ի գործադիր տնօրեն Բերթոլդ Հերցֆելդը:
Տնօրենի խոսքերով, 2010 թվականին արդեն բանկը ներդրել է փոխկապակցված վարկային պրոդուկտներ, բնակարանային պայմանները բարելավելու նպատակով`պատուհանների փոփոխություն, ջեռուցման համակարգերի տեղադրում և այլն:
Միաժամանակ նա տեղեկացրել է, որ 2010 թվականին բանկը հաջողությամբ ավարտեց Ինտերնետ-բանկինգի բազային փաթեթի հետ կապված աշխատանքները, իսկ տարեվրջին այն գործարկեց: ՙԻնտերնետ-բանկինգի ծառայություններից ակտիվորեն օգտվում են բիզնես-հաճախորդները: Շատ կարճ ժամանակում մոտ 100 հաճախորդ արդեն օգտվել է այդ ծառայությունից, իսկ պահանջարկը, ըստ վիճակագրության, մշտապես աճում է՚,-նշել է բանկիրը, հավելելով, որ մինչև 2012 թվականը նախագիծն ամբողջությամբ իրականացնելու համար կլինեն լրացուցիչ ներդրումներ:
ՙՄեզ համար կարևոր է հաճախորդի կողքին գտնվելը`մեր պրոդուկտների և ծառայությունների միջոցով: Մենք մշտապես հետազոտում ենք բնակչության պահանջները և աշխատում արձագանքել դրանց: 2011 թվականին քննարկումներ տեղի կունենան, կապված պրոդուկտների ու ծառայությունների նոր խմբի ներդրման հետ՚,-տեղեկացրել է նա:
Բ.Հերցֆիլդը հիշեցրել է, որ օրերս ProCredit Bank-ը նշել է Հայաստանում իր գործունեության 3 տարին: Բանկիրի խոսքերով, սկսած բացման օրվանից բանկը հավատարիմ է մնացել իր խոստումներին, դառնալով ՓՄՁ ոլորտը սպասարկող առաջատար բանկ: