Հինգշաբթի, 17 Փետրվարի 2011 19:25
ProCredit Bank-ը 2011 թվականին նախատեսում է վարկային պորտֆելը մեծացնել 60%
Արմինֆո. ProCredit Bank-ը 2011 թվականին նախատեսում է վարկային և ավանդային պորտֆելները մեծացնել, համապատասխանաբար` 60% և 40%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է ProCredit Bank-ի գործադիր տնօրեն Բերթոլդ Հերցֆելդը, նշելով, որ նախատեսված աճը կապահովվի հաճախորդների սեփական բազայի հաշվին 12 հազ.հաճախորդ, որոնց շարքում կան բանկին վստահող բազմաթիվ ձեռներեցներ:
Բ.Հերցֆիլդի խոսքերով, 2010 թվականին բանկը վարկային պորտֆելի չափերով 18-րդ տեղից բարձացավ 15-րդ տեղը առանց միջբանկային վարկերի և ավանդների, հետևյալ ցուցանիշներով` վարկային պորտֆելը մեծացել է 55%, մինչև 51.6 մլն.դոլար, իսկ ավանների պորտֆելը`38%, մինչև 25 մլն.դոլար: Բանկիրը տեղեկացրել է, որ 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 15.8 մլն. դոլար, ակտիվները` 68.2 մլն.դոլար: Ընդ որում,2010 թվականը բանկի համար վնասաբեր էր` մոտ 200 հազ.դոլար: Բանկն ակնկալում է շահութաբերության հասնել 2011 թվականին, քանի որ մտադիր է ընդլայնել ծառայությունների և պրոդուկտների շարքը: