Ուրբաթ, 18 Փետրվարի 2011 18:43
ՙՄեգա Պանտերա՚ ՍՊԸ դուրս է եկել Հայաստանի կնսաթոշակային մասնավոր վճարների ազատականացված շուկա
Արմինֆո. ՙՄեգա Պանտերա՚ ՍՊԸ դուրս է եկել Հայաստանի կնսաթոշակային մասնավոր վճարների ազատականացված շուկա: Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսում տեղկացրել է ՙՄեգա Պանտերա՚ ՍՊԸ վճարա-հաշվարկային համակարգի տնօրեն Սուրեն Ստեփանյանը, ընկերությունը կենսաթոշակառուներից արդեն ստացել է մոտ 30 հազ.դիմում: ՙՆրանց կողմից ստացած կենսաթոշակների ընդհանուր ծավալը, ելնելվ հանրապետությունում միջին կենսաթոշակի չափերից, կազմում է 800 մլն -1 մլրդ.դրամ՚,-նշել է նա:
Նրա խոսքերով, կենսաթոշակային վճարներն իրականացնելու նպատակով ընկերությունն աշխատանքի է ընդունել վճարների լուծարված նախկին ծառայության մոտ 130 աշխատակիցների: