Ուրբաթ, 18 Փետրվարի 2011 19:48
ՀՀ Ֆինանսների նախարարության միասնական գանձապետական հաշվին գտնվում է 95.4 մլրդ.դրամ
Արմինֆո. 2011 թվականի փետրվարի 18 դրությամբ ՀՀ Ֆինանսների նախարարության միասնական գանձապետական հաշվի վրա գտնվում է 95.4 մլրդ.դրամ, հանրապետության Կենտրոնական բանկի ժամկետային ավանդների հետ միասին: Այս մասին է նշվում ԱրմԻնֆո գործակալությանը ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից ուղարկված հաղորդագրության մեջ: Հաշվի վրա 25 697 մլն դրամ կազմում են բյուջեի միջոցները, 41 495 մլն.դրամ` կառավարության ստաբիլիզացիոն ավանդային հաշվի միջոցները: Մնացած գումարները հանդիսանում են տեղական բյուջեների և պետական հաստատությունների արտաբյուջետային ֆոնդերի մնացորդները: ՙՎերոգրյալից պարզ է դառնում, որ բյուջետային անբարարությունների վերաբերյալ տեղեկություններն անհիմն են՚,-ասվում է հաղորդագրության մեջ:
Կապված հրապարակված տեղեկատվությանն այն մասին, որ հանրապետության մանկավարժները դեռ չեն ստացել հունվարի աշխատավարձերը, ֆինանսների նախարարությունը գտնում է, որ պետական հաստատությունների բոլոր դիմումները նաև 2011 բյուջետային տարում, ինչպես նաև նախորդ տարիներին, ֆինանսների նախարարության կողմից ամբողջովին բավարարվել են: Մասնավորապես, փետրվարի 18-ի դրությամբ, նախադպրոցական և սկզբնական կրթության ֆինանսավորման եռամսյակային պլանը կատարվել է 42%-ով, միջնակարգ կրթությանը` 39%-ով: Ֆիննախի գնահատականներով, առաջիկա 2-3 աշխատանքային օրերին կստացվեն կրթության  ֆինանսավորման մյուս դիմումները և այդ ժամանակահատվածում ոլորտի ֆինանսավորումն ամբողջոցին կավարտվի: