Չորեքշաբթի, 16 Փետրվարի 2011 11:55
Արդշինինվոստբանկն սկսելէ ընդունել ռուբլիով ավանդներ
Արմինֆո. Արդշինինվեստբանկը, փետրվարի 10-ից սկսել է ընդունել ավանդներ նաև ՌԴ ռուբլով` տարեկան մինչև 6,2% տոկոսադրույքով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Արդշինինվեստբանկի մամուլի ծառայությունից, բանկում ավանդները ընդունվում են նաև ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով` ֆիզիկական և իրավաբանական անձանցից, կանխիկ և անկանխիկ եղանակներով:
Ինչպես նշել է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը. ՙՆերգրավելով ՌԴ ռուբլով ավանդներ, Արդշինինվեստբանկը, հնարավորություն է տալիս մեր ազգաբնակչությանը, արտերկրից ստացված իրենց գումարները խնայել առանց լրացուցիչ փոխարկումների և գումարային կորուստների՚:
Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում:
Բանկն արժանացել է Moody's-ի Ba2 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության ("BFSR") “D-” վարկանիշին:
Բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ: