Չորեքշաբթի, 16 Փետրվարի 2011 15:10
Ռոսգոսստախ՚-ի փոխնախագահ. Հայկական ԱՊՊԱ շուկայի 36 տոկոսը մեզ դարձնում է բացարձակ առաջատար, բավականին ետ թողնելով մոտակա մրցակցին
Արմինֆո. Ռոսգոսստրախ-Արմենիա ապահովագրական ընկերությունը կնքել է պարտադիր ապահովագրության 120 հազար պայմանագիր, որը կազմում է Հայաստանի ԱՊՊԱ շուկայի մոտ 36 տոկոսը:
Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման տվյալներ է ներկայացրել Ռոսգոսստրախ ընկերության փոխնախագահ Ռաֆայել Մինասբեկյանը, հավելելով, որ ՙկնքված պայմանագրերի նշված քանակը մեզ դարձնում է բացարձակ առաջատարը Հայաստանում, բավականին ետ թողնելով մոտակա մրցակցին՚:
Նրա խոսքերով, ԱՊՊԱ օրենքի նախնական և հիմնական մասերը հանրապետությունում արդեն կայացել են, ընդ որում` յուրօրինակ ձևով:
ՙՅուրօրինակությունը կայանում է նրանում, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, առաջին ամսվա արդյունքներով, պաշտոնապես ապահովագրվել էր ավտոսիրողների մոտ 80 տոկոսը՚,-տեղեկացրել է նա, հավելելով սակայն, որ ընկերության գնահատականներով, այդ ցուցանիշն էապես ավելի բարձր է և կազմում է 90 տոկոս:
ՙԱյս ցուցանիշը ռեկորդային է ինչպես Կենտրոնական, այնպես էլ Արևելյան և Արևմտյան Եվրոպայի համար՚,-նկատել է Ռեսգոսստրախի փոխնախագահը:
Նրա խոսքերով, Ռուսաստանում նման ծածկույթը կարող էր ապահովվել մեկ տարում:
ՙՍա խոսում է այն մասին, որ հայ ժողովուրդը, թեկուզ և ավտոսիրողները, սպասածին հակառակ, գտնվեցին ավելի օրինապահ ու կազմակերպված՚:
Հայ ժողովրդի օրինապահությունն ու կազմակերպվածույթունն ամբողջովին փոխում է ապահովագրության պատկերը երկրում, ՙքանի որ ապահովագրույթունը հանդիսանում է ֆինանսական շուկայի էական հատվածը, իսկ ֆինանսական շուկան էլ իր հերթին որոշում է քաղաքակիրթ պետության մակարդակը՚,-նշել է Մինասբեկյանը:
Առաջին խնդիրը, որը կապված էր շուկայում առաջատարի դերը ստանձնելու հետ, ընկերությունը համարում է իրականացված: Այժմ ընկերության խնդիրն է`պահպանել առաջատարի դիրքերը շուկայում, ընդ որում` ընդմիշտ: Իսկ ընկերության մյուս ռազմավարական խնդիրը վնասների կարգավորման համակարգի կատարելագործումն է:
Ի դեպ, Ռոսգոսստրախ-Արմենիա ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանի տվյալներով, ընկերության կողմից կարգավորված վնասների քանակը կազմել է մոտ 350, որոնցով ապահովադիրներն ստացել են մոտ 55 մլն.դրամ: Ներկայումս ավելի քան հազար դիմում քննարկվում է, որոնցով ապահովագրական գումարը, ըստ նախնական տվյալների, կազմում է 300 մլն.դրամ: