Երկուշաբթի, 21 Փետրվարի 2011 16:39
Տնտեսության վարկավորման տարեկան աճը 2011 թվականի հունվարի վերջին կազմել է 28.6%, դոլարիզացիայի 4.1% նվազցմանը զուգահեռ
Արմինֆո. Տնտեսության վարկավորման տարեկան աճը 2011 թվականի հունվարի վերջին կազմել է 28.6%, իսկ միայն հունվարին, ընդամենը 0.3%, կապված ֆինանսական համակարգի տարեսկզբի որոշակի պասիվության հետ: Դոլարիզացիայի մակարդակն իջել է 4.1%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Հունվարին դրամավարկային մթնոլորտը բնութագրվում է որպես այ սեզնին հատուկ դրամական պահանջարկի պասիվությամբ: ՀՀ ԿԲ գնահատականերով, 2011 թվականի հունվարին դրամական զանգվածի տարեկան աճը կազմել է 14.1%, իսկ դրամային զանգվածի աճը` 18.2%: Դրամական բազայի աճը կազմել է 4.8%, իսկ դրամային և արժութային ավանդների աճը, համապատասխանաբար` 32.9% և 9.5%: Միայն հունվարին դրամական վազան նվազել է 4.1%, դրամական զանգվածը` 1.7%, դրամային ավանդները` 6.1%, ինչը պայմանավորված է եղել շրջանառվող կանխիկ միջոցների և դրամային ավանդների, համապատասխանաբար`  6.8% և 5.1% կրճատումով, արտարժութային ավանդների 4.3 աճին զուգահեռ:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են  տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2010 թվականին Հայաստանում դրամական բազան կրճատվել է մոտ 1%, իսկ միայն դեկտեմբերին աճել է 11.5%, կազմելով 507.5 մլրդ.դրամ կամ 1.4 մլրդ.դոլար: Դրամական զանգվածը 2010 թվականին աճել է մոտ 11.8%, իսկ միայն դեկտեմբերին աճել է 8.6%, կազմելով 911.4 մլրդ. դրամ կամ 2.5 մլրդ.դոլար: