Երկուշաբթի, 21 Փետրվարի 2011 16:39
ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը 2011 թվականի հունվարին կազմել է 1.22%, իսկ եվրոյի նկատմամբ` 2.45%
Արմինֆո. Հայաստանի պետական պարտատոմսրի առաջնային շուկայում հունվարին եկամտաբերությունը եղել է փոփոխական, ունենալով տարբեր վեկտորներ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, մինչև 1 տարի մարման ժամկետով պետպարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունն աճել է 0.19 տոկոսային կետով, մինչև 8.5%, իսկ միջնաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունն իջել է 0.55 տոկոսային կետով, մինչև 13.5%, իսկ ՌԵՊՈ-պայմանագրերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը հունվարին համարյա չի փոփոխվել, պահպանվելով 7.8% սահմանագծի վրա:
Ըստ ԿԲ տվյալների, արժույթի շուկայում դրամի միջին շուկայական փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ աճել է 1.22%, մինչև 364.95 դրամ/դոլար, եվրոյի նկատմամբ` 2.45%-ով, մինչև 488.43 դրամ/վրո, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 3.78%, մինչև 12.16 դրամ/ռուբլի:
ՀՀ ԿԲ այս տարվա փետրվարի 8-ին որոշում է ընդունել վերաֆինանսավորման տոկոսարույքի բարձրացման մասին` 7.25%-ից մինչև 7.75%, ինչի հետևանքով լոմբարդային ռեպո և ներգրավված ավանդների գծով տոկոսադրույքները սահմանվել են, համապատասխանաբար` 10.75% և 4.75% մակարդակների վրա: