Երկուշաբթի, 21 Փետրվարի 2011 18:09
2011 թվականի հունվարին Հայաստանում միջին աշխատավարձն իջել է 23.9%
ԱրմԻնֆո. 2011 թվականի հունվար ամսին, 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ միջին անվանական աշխատավարձը Հայաստանում միջին հաշվով աճել 4.5%, իսկ միայն հուշնվարին իջել է 23.9% կազմելով 104051 դրամ կամ 285 դոլար:
Աղբյուրի համաձայն, բյուջետային հիմնարկներում մեկ աշխատողի աշխատավարձը փետրվարի 1-ի դրությամբ կազմել է 81185 դրամ, կամ 222 դոլար, տաևվա կտրվածքով աճելով 0.1%, իսկ հունվարին իջնելով 27%: Միաժամանակ, ոչ բյուջետային կազմակերպություններում ամսական միջին աշխատավարձը տարվա կտրվածքով աճել է 3.6%, իսկ միայն հունվարին իջել է 21.4%, կազմելով 131400 դրամ կամ 360 դոլար:
Ի դեպ, Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2011 թվականի հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.7%, իսկ միայն հունվարին իջել է 50.6%: ՀՀ դրամի փոխարժեքը հունվարին կազմել է 364.95 դրամ/դոլար: