Շաբաթ, 26 Փետրվարի 2011 15:34
Հունվարին ԻՆԳՈ Արմենիան իրականացրել է 9 մլն.դրամի ապահովագրական հատուցում
Արմինֆո. Հունվարին ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը իրականացրել է 9 մլն.դրամի ապահովագրական հատուցում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ընկերության մամուլի ծառայությունից: Աղբյուրի տվյալներով, 2011 թվականի հունվարին ընկերությունը գրանցել է 583 հեռախոսային դիմում, որոնցից 148-ը ապահովադիրների կողմից ձևակերպվել է գրավոր կերպով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության մողմից պատրաստված`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2010 թվականի 9 ամիսների արդյունքներով ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունն ապահովագրական պրեմիաների ծավալով շուկայում ապահովել է առաջատարի դերը`1.54 մլրդ.դրամ: 2010 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության կանոնադրական կապիտալը կազմել է 750.9 մլն.դրամ, սեփական կապիտալը` 1.6 մլրդ.դրամ, ակտիվները`3.2 մլրդ.դրամ, իրականացված հատուցումները` 335.3 մլն.դրամ: 2010 թվականի 9 ամիսներին ընկերության մաքուր շահույթը կազմել է 65.1 մլն.դրամ: