Չորեքշաբթի, 2 Մարտի 2011 13:33
Հայկական բանկերի հաճախորդների թիվը 2010 թվականի դեկտեմբերին աճել է 3.2%, մինչև 1.137 մլն.
Արմինֆո. Հայկական բանկերի հաճախորդների բազան 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 1.068 ֆիզիկական և 69.222 իրավաբանական անձ: ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալներով, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ընդհանուր առմամբ, 1.137 մլն.հաճախորդներ Հայաստանի բանկերում ունեցել են 1.804 մլն. հաշիվներ, որոնցից 1.669-ը պատկանել են ֆիզիկական, իսկ 134.8 հազարը` իրավաբանական անձանց:
Աղբյուրի համաձայն, 2010 թվականի դեկտեմբերին Հայաստանի առևտրային բանկերի հաճախորդների բազան ավելացել է 3.2% կամ 26.495 հազարով: Ընդ որում, ֆիզիկական անձանց թիվն ամսվա կտրվածքով ավելացել է 2.2% կամ 22.929 հազարով, իսկ իրավաբանական անձանց թիվը` 5.4% կամ 3536-ով: 2010 թվականի դեկտեմբերին իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի առևտրային բանկերում բացված հաշիվների քանակն ավելացել է 2.5% կամ 45.462 հազարով: Նշված ժամանակահատվածում իրավաբանական անձանց հաշիվներն ավելացել են 1.7% կամ 2305-ով, իսկ ֆիզիկական անձանց հաշիվները` 2.6% կամ 43157-ով: