Չորեքշաբթի, 2 Մարտի 2011 16:16
Սպառողական գների գործակցի աճով Հայաստանը 2011 թվականի հունվարին Հայաստանը ԱՊՀ և Եվրամիության երկրների շարքում զբաղցրել է առաջին տեղը
Արմինֆո. Սպառողական գների գործակցի 2.8% աճով Հայաստանը 2011 թվականի հունվարին Հայաստանը ԱՊՀ և Եվրամիության երկրների շարքում զբաղցրել է առաջին տեղը, իսկ մեկ տարի առաջ 1.7% ցուցանիշով զբաղեցրել էր երկրորդ տեղը:
Ըստ հունվար ամսի տվյալների երկրորդ տեղում է Ղրղըզստանը, գրանցելով 2.7% ինֆլյացիա. երրորդ տեղում է Ռուսաստանը` 2.4%: Նրան հետևում են` Վրաստանը` 2.1%, Ղազախստանը` 1.7%, Բելառուսը` 1.4%, Մոլդովան` 1.1%, Ուկրաինան` 1%: Գործակցի ամենափոքր աճը գրանցել է` Ադրբեջանը` 0.8%:
Աղբյուրի համաձայն, մյուս երկրների շարքում սպառողական գների գործակցի անկում է գրանցվել 15 երկրներում: Այդ թվում` Իտալիայում` 1.6%, Իսպանիա` 1.3%, Բելգիա` 1.2%, իսկ մնացած մոտ այն տատանվել է 0.1-1%-ի սահմաններում: Միջին ցուցանիշը կազմել է 0.4%: ԱՄՆ-ում սպառողական գներն աճել են 0.5%, Թուրքիայում` 0.4%: Իսկ Էստոնիայում և Ճապոնիայում մնացել են անփոփոխ: